Skip to main content

Հոսանքից անտեղյակ

     Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...

    Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։

    Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։

    Կհիշես, թե ինչ կար վերևում։

    Երբ արևը մտնում էր ամպերի ետևը, մտովի դառնում էիր մանուկ, և նավի ստվերը մի քանի անգամ ավելին էր թվում։ Այդ ժամանակ էլ ցանկանում էիր մարել լամպը, որպեսզի նավի ստվերն անգամ չերևար ու նախընտրում էիր նստել մթության մեջ։ Երբ անձրև էր գալիս, նավը թվում էր ծանրացած ու մտածում էիր, թե դեռ ինչքան է շարունակվելու անձրևը և ոչ ոք պատասխան չուներ այդ հարցին, ուստի դու էլ ծանրանում էիր՝ մտքերդ պես։ Նայում էիր շուրջբոլորդ. ոմանք արհեստավարժ լողորդ էին, և նավի հետ հավասար ճանապարհ էին անցնում, կարողանում  ընկղմվել օվկիանոսի խորքն ու նույն ճկունությամբ էլ ափ ելնել։ Նրանց համար օվկիանոսում միշտ ապահով էր և ոչ մի եղանակ չէր խանգարում, ոչ էլ օվկիանոսի անծայրածիր լինելն էր խնդիր։ 

    Քեզ մեկ հարց է հետաքրքրում ՝ «ինչպե՞ս»։

    Մտացածին լինի, թե իրական, մեկ է քո վախերը հարցերի և ակնկալվող պատասխանների հետևանքն են լինելու։ Հնարավոր է, որ միշտ լողաս խորտակվելու վախը սրտում, բայց ավելի հավանական է, որ խորտակվես լողալու վախից։ 

    Նավը միշտ կլողա, հոսանքը կլինի անծանոթ, իսկ դու լողալ կսովորես...

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...