Skip to main content

Երևի


Ես մտածեցի ու հասկացա, որ չեմ հասկանում կամ հրաժարվում եմ հասկանալ, թե ինչու չենք կարողանում արտահայտել, դուրս հանել ամենն, ինչ մեր մեջ է։ Հաճախ մեր ներսում կուտակվածը տակնուվրա է անում մեզ, սպանում՝ վերածնվելու աստիճան հաճելի կերպով։
Ահա, բարեկա՛մս, իմ մեջ, իմ էության մեջ ամփոփվում է այն ամենն, ինչով ես ապրում ու շնչում եմ։ Այն մե՛կ դաժանորեն ծնկի է բերում, մե՛կ էլ թևեր տալիս ու թռցնում վեր, շա՜տ հեռուներ։ Աներևույթ հեռուներում գուցեև իջնելու առիթ չլինի։

Ու ես մտածում եմ վախի մասին։ Այն վախի, որ ինձ դեռ կարող է սպասել այնտեղ, ուր կտանի թռիչքը։ Բայց այդ վախից ավելի հզոր վախ էլ կա վախ, որ ինձ այլևս անծանոթ կմնան հեռուները, այնտեղ՝ ուր կհասցնեիր դու։
Երկրի վրա ամեն բան առավել դժվար է թվում, քան երկնքում, բայց իրականում առավել հեշտ է կանգնել զույգ ոտքերի վրա և ոչ թռչել քեզ տրված  թևերով, որոնք քեզ անհայտ ուղղությամբ են տանում։
Ու մենք մոլորության մեջ ենք մե՛րթ փախչել ենք ուզում մեզնից, մե՛րթ ընդմիշտ մնալ։ Իրականում, այն՝ ինչ մեր ներսում է հիմա, այն է՝ ինչ մենք վախենում ենք կորցնել։ Այդ է պատճառը, որ մենք դրանք գուցե թվացյալ ամենաապահով տեղում ենք պահում՝ մեր Հոգում ու Սրտի մեջ։ Եվ եթե դուք մոռացել եք հարցնել, թե ով կա այդտեղ՝ Ձեր ներսում, ուրեմն՝ հարցրե՛ք ինչքան հնարավոր է արագ։ Գուցե նրանք Ձեր թևերն են․․․Ձեր հույսն ու հավատը։
Ասա՛, որ մեկ-մեկ վախենում ես ապրել, վախենում ես, որ քո ներսում էլ են վախենում․․․Այո՛, մենք բավական ուժ չենք կարողանում գտնել ու կորցնում ենք ձայները, չենք լսում պատասխան մեր այն հարցին, որ պիտի տայինք, հիշու՞մ ես։ Բայց ես, բարեկա՛մս, խնդրում եմ քեզ, որ հիշես, թե ինչ արժե այն ամենն, ինչով ապրում ես, գուցե գտնես քո ուժը, ձեռք բերես թևեր ու թռչես հավետ․․․դեպի հավատի հեռավոր երկրներ։

Ու ես կրկին չասացի այն, ինչ իմ մեջ է․․․երևի ես էլ եմ վախենում․․․երևի․․․

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...