Բարև...
Բարև․․․թվում է, թե գրում եմ երկար ժամանակ նամակի սպասած
ու այդպես էլ չստացած անկուշտ ընթերցողի պես։ Ընթերցողի, որ կարծեք թե ինքը պետք է
պատասխան գրողը լիներ, մինչդեռ, ինքն է գրում՝ չիմանալով թե՞ արդյոք պատասխան ակնկալի՞։
Բայց ես գրում եմ քեզ, ի՛մ բարեկամ, ու
գրում՝ հեռուներում աներևութացող ստվերդ տեսնելու հույսով։ Ես գիտեմ, որ քո հոգում
գուցե իր գերիշխանությունն է հաստատել անիմացությունը, ճանապարհների անվերջանալի սահմանները
անհուսության հաստատուն դրոշմակնիքն են թողել հույսերիդ վրա, բայցև հավատում եմ քո
կարող եսին։ Մենք իրար ճանաչում ենք, գիտե՞ս։ Ինքն անընդհատ խոսում է հետս ու պատմում
քո՝ գուցե երազներում թաքցրած մտքերի մասին։
Ես գիտեմ, որ նա քո մեջ միշտ ապրելու է, կլինի քո կողքին, թեկուզ եթե թվա, թե մենակ
ես։ Ես իմ մի մասն եմ տվել նրան, իմ խնդրանքը միշտ քո կողքին մնալու, որ դու երբեք
չճաշակես միայնության զգացումը։

Գիտեմ՝ դու չես կարող պատասխանել նամակիս,
բայց եթե անգամ շատ հեռուներից իմանամ, որ դուք միասին եք պայքարում ամենին հասնելու
համար, դու հավատա՛ ՝ ես ստացած կլինեմ լավագույն պատասխանը։
Իսկ հիմա ես կսպասեմ․․․կսպասեմ ու կհավատամ, որ դու չես սպասում ու ստացել ես բավական
ուժ ու լավագույնի սպասող հույս․․․
Հրաժեշտ եմ տալիս քեզ, ի՛մ բարեկամ, այն
մեծ սիրով, որով ողջունում են գուցե․․․ու ուզում եմ, որ հրաժեշտս
հաջողություն քեզ նվիրի․․․
Սիրով․․․
Comments
Post a Comment