P.S. (Անվերնագիր – 2)




Մերօրյա աշխարհ, դու ու՞ր հեռացար,
Ա՜խ, մի՞թե դու մեզ անհետ մոռացար:
Լուռ ժպիտդ է աներևութանում
Մտքերի աղոտ, մութ ապաստանոււմ:
Հագնում ես ցուրտը դու ոտքից գլուխ,
Որ չմրսես, թե՞ չտաքանաս էլ:
Երբ վերջին անգամ այն խոր ներկայում
Մեր աչքերն անկեղծ դեմ ելան իրար,
Ես ընկղմվեցի  քո ապագայի անհուն խորքերում,
Որ մենք պահպանենք, ամենը… իրա՜ր:
Եվ ես հիմա էլ շատ ամուր-ամուր
Կառչել եմ նույնքան անհաստատ հույսից, որ
Դու չես կարող մոռանալ  մեզ ու զրկել քեզնից:
Ես այստեղ եմ, տե՛ս, աչքերս էլ անկեղծ  
Սպասում են հույսով, որ տեսնելու են:
Քեզ դեռ չեմ պատմել այն թրթիռները,
Դու դեռ չես լսել նաև իմ հոգու
Շողերից ծնված անփույթ մտքերը:
Երբ անթիվ մտքեր իմ հոգին մտան,
Ես լուռ լսեցի, ապրեցի անգամ:
Կային այնպիսիք, որ դողում էին,
Թույլ ու հաճախ աներեր էին,
Բայց ուժ կար հոգում, բարձրացան նրանք,
Հույսով ու լույսով սնվեցին նրանք,
Ու տե՛ս, նրանք էլ արդեն սպասում են,
Քո չհեռացած վերադարձին:

Վերադարձի՛ր վերջին անգամ…

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում