Կյանքը՝ մի ակնթարթ


Իրականում կյանքն ակնթարթ է՝ բազմաթիվ ակնթարթներից լիարժեք դարձած ու դրանց իր մեջ ապաստան տված ակնթարթԱպրում ենք, բայց քիչ ենք մտորում այն ժամանակի մասին, որ վայելում, սպանում կամ ոչնչացնում ենք, թեև հաճախ ատում ենք սպասել, դրանում տեսնելով անհաստատ կորստի ցավ, բայցև հավատում ենք, որ մեր համբերության համար պարգևատրվելու ենք այն երանելի պարգևով, որ փափագում ենք: Լինում են դեպքեր, երբ ճանապարհն այնքա՜ն երկար է թվում, որ սպասելու կարողությունն անէանում է, թեև այլ ելքեր չկանմենք ապրում ենք ու սպասում, սխալվում ենք, եթե ոչինչ չենք անում սպասելուց բացի: Իրականում այն երկար ճանապարհի վերջին հասնելու համար պետք է քայլել, գնալ առաջ ու միայն և միայն այդ դեպքում սպասել, թե երբ է երևալու այն կետը, որին սպասում ենք: Եկե՛ք կանգնենք մի պահ ու հարց տա՛նք իրար. «Անու՞մ ենք ամեն բան ինչ մեզնից է կախված, գո՞ւցե չենք հավատում մեզ ու վերջնական հանգրվանին»:



Մի տարի անցել է անցած հունվարից, քո կյանքի անդառնալի տարիներից. հիշի՛ր, քանի՞ քայլ ես արել, սպասե՞լ ես արդյոք, թե՞ մոռացել ես: Ուղիղ մեկ տարի, էլի ակնթարթներ, որոնք էլ չեն կրկնվի, արդյոք ապրե՞լ ենք այնպես, որ հանգիստ սրտով ետ նայենք ու մի պահ բավականության զգացման հաստատ լույսով լուսավորվենք: Չգիտեմ, շողում ենք, թե՝ ոչ, բայց եկե՛ք մտածենք մեր առաջ ու մեզ սպասող ժամանակի մասին, ապրե՛նք սիրով, հավատա՛նք սիրով, սպասե՛նք սիրով և գործե՛նք սիրով…երբեք չդադարեցնե՛նք մեր քայլերը, տե՛ս, գու՞ցե երևում է մեր այն երազային ու եթերային թվացող կետը, գու՞ցե արդեն արժանի ենք հասնելու, գու՞ցե եկել է այդ ակնթարթը: Դե իսկ վերջում՝ շնորհակալ եմ այս ակնթարթի համար...

Comments

Popular posts from this blog

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում