Skip to main content

Անմեղ մեղավորներ


21-րդ դար: Դար, երբ բոլորը իջնում են մարդկային հարաբերությունների աղոտ հորձանուտի աստիճաններով, ընդ որում շատ արագ ու հաստատուն քայլերով: Իսկ վատագույնն այն է, որ հրաժարվողները քարկոծվում են և ստիպված լինում անցնելու ուղի, որ դժվար է և անարդար: Ինչու՞: Մի՞թե այդ ամենը պատճառ չի դառնում, որ հրաժարվողների քանակը սակավ լինի: Արդի ժամանակները թելադրում են, որ բոլորը լինեն պարփակված, իրենց խեղդեն սեփական Ես-ի և դրա շուրջ ծավալվածի մեջ: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր չեն կարող լինել արդի ժամանակների սպասավորը, ովքեր սեփական` ավելի բարդ ու դաժան, խճճված ու անլուծելի արդիությունը փորձում են լուծել ուրիշների դժվարություններին զուգընթաց, պարզապես կարևորելով մարդկանց, կարևորելով նրանց ներկայությունը, նրանց ժպիտի մշտական առկայությունը: Ի՞նչ անեն, եթե չեն ցանկանում հրաժարվել ուրիշներից, եթե չեն կարող լինել քար ու անտարբեր: Շատերին կարող է թվալ, թե նրանց համար հեշտ է, եթե խոսում են ամեն հարցի լուծելիութան մասին, ուրեմն խնդիր չեն կարող ունենալ, բայց ախր չարաչար սխալվում են: Նման մարդիկ է, որ ամենադժվար խնդիրներն ունեն, ամենախրթին, բայց ունեն այնքան հավատ ու կամք, որ կարող են չնահանջել: Եվ ասե՛ք, ի՞նչ անել, երբ լինում ես սրտացավ նաև ուրիշների համար, մոռանալով քեզ, ստանում ես ցավ, որ կրկրնապատկում է քո դժվարությունների չափաբաժինը, ավելացնելով քո` մարդ տեսակի ` այն աստիճաններով չիջնող տեսակի տառապանքը: Դուք կոտրում եք նրա թևերը և դա անում եք հենց թռիչքի ժամանակ: Իսկ հետո, ինչպե՞ս կրկին պարզեն օգնության ձեռքը, երբ ինքներդ եք այն կոտրել: Ինչպե՞ս:

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...