Skip to main content

~Հրաշքուկ արժանավորների ճանապարհին~

~Հրաշքուկ արժանավորների
ճանապարհին~
Բա՜րև, ընթերցո՛ղ, ինչպե՞ս ես: Քեզ շատ եմ պարտական. ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իմ կողքին ես :) Շատ էի ուզում նոր բան գրել, թեև շատ ժամանակ չունեմ, պետք է դասի շտապեմ, բայց մինչև չգրեմ, չեմ հանգստանա :)))) Գիտես ի՞նչն է հետաքրքիր՝ ինձ թվում է, թե "Հրաշքուկ" բլոգի ամեն նյութ նամակ է քեզ: Չգիտեմ, երկխոսություն՝ մեկ - մեկ մենախոսություն...թեև գիտեմ լռությունն էլ խոսուն է...մենախոսություն ժամանակ հոգևոր երկխոսությունը զգում եմ, այնպես, որ շնորհակալության ժպիտ կա ամեն նյութի մեջ, ամեն տողի...
 Մի քիչ տխրություն կա, չգիտեմ ինչու...խառնաշփոթ է ու պարզ դատարկություն...այդ ամենը լրացնում է պատուհանից դուրս նայող հայացքը, շուտ-շուտ աչքը ժամացույցին գցելը, իրար հաջորդող երգերը, որոնք կամա, թե ակամա քո մասին են պատմում: Ու մտքերը.վերջերս շատ հանգամանքներ կարող են ստիպել, որ ցանականանք փոխվել, որովհետև այն ինչ էինք չօգնեց մարդկանց, որ ճանաչեն ու գնահատեն մեզ, բայց հավատացած եղե՛ք, փոխվել պետք չէ, դուք այն եք ինչ կաք...Մի անգամ ասացի "Փոխվել պետք չէ, Ձեր կողքին են, որովհետև ադպիսին եք, Ձեր կողքին չեն, որովհետև այդպիսին եք",-նույն կարծիքին եմ: Գուցե շատ դեպքերում նեղվում եք, որովհետև չեք ստանում այն ինչ սպասում եք, կամ միանգամայն հակառակն եք ստանում, հավատացե՛ք՝ նորմալ է...Չէ՜, որ յուրաքանչյուրը կարող է չհասկանալ Ձեր կարևորությունն իր կյանքում, իր կողքին, բայց ախր կան այնքա՜ն մարդիկ ,ում համար ամեն ինչ եք, ուստի լավ է հիշել Ձեզ գնահատող ու սիրող մարդկանց, չմոռանալ և նրանց ովքեր չկարողացան ինչ-ինչ հանգամանքների բերումով փորձել ընդունել ձեզ և պահպանել, նրանք դաս են կյանքի, կարևորագույն դաս, կարծում եմ շատ դեպքերում նրանք էլ հասկանում են` ով եք, ով էիք... ուղղակի արդեն ուշ են համարում, ինչ-որ բան անելը: Դուք եղե՛ք նույնը, մի՛ փոխեք Ձեզ, այն մարդիկ, ովքեր պետք է լինեն ձեր կողքին `կմնան, իսկ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի...Մտածե՛ք վաղվա արևի մասին...Հավատացե՛ք հրաշքներին ու մնացե՛ք այդպիսին: Այդ դեպքում էլ Դուք կլինե՛ք "Հրաշքուկ"՝փոքրիկ հրաշք արժանավորների ճանապարհին: 

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...