Լուռ գիշերվա հառաչանքը

Համոզված եմ, որ մարդու կյանքում վատագույն բանը միայնությունն է…Երբ չկա ոչ մեկը, ում հետ կարող ես  կիսել արևածագը, ապա դիմավորել մայրամուտը: Երբ ապրում ես, հասկանալով, որ ոչ մեկ չի զգում թե ինչպես ես շնչում, չի զգում քո հոգու շունչը:  Չի զգում քո ափսոսանքով լի հառաչանքը, չի գրկում քեզ, երբ բարձրանում ես վեր..մեկ աստիճան էլ: 

 Երբ արդեն հարազատ է դարձել միևնույն աթոռը, որ կամա, թե ակամա իր տիրոջ պես դարձել է միայնակ, երբ ինքն էլ արդեն գունատ է, իսկ կողքին փայլող, արդեն երկար ժամանակ անշարժ դրված են մյուսները: Երբ նույնիսկ բազում գրքերն ու տետրերը չեն փոխել իրենց տեսքը, մեկը մեկի վրա դրված են, իրար հենված`մեկ-մեկ անճոռնի ու թեք: Երբ վաղուց արդեն ուղղված չէ ժամացույցը, որ թեքվել է մի քիչ, գուցե իր տիրոջ պես: Լոկ նրա համար, որ տերը չի կարող ուղղվել, որ ինքն ել ուղղի իր հնամյա «բարեկամին»: Մի՞գուցե միայն հենց այդ թեքված «բարեկամն» է, որ հիշեցնում է, կյանքի շարունակելիության մասին: Երբ գիշերը պառկում ես հոգնած, հասկանալով, որ ոչ մեկի աղմուկը, կամ քեզ հանկարծ չարթնացնելու չստացված փորձերը չեն սպասելու առավոտ ծեգին: Միևնույն առավոտները, որ ապացուցում են միայնության թագավորող գոյությունը: Եվ դեմքի անժպիտ արտահայտությունը, ժպի՞տ Գուցե՞ արդեն մոռացվել է բառի բուն իմաստը Գուցե...

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում