Հավատում եմ...խնդրում եմ


Հավատալ….Մի՞թե ավելի զորեղ բան կարող է լինել, քան հավատը…Հավատը, որ ամեն բան լավ կլինի, որ մայրամուտից հետո, անպայման արևածագ է լինելու, որ կյանք է լինելու…Հավատալ, որ բոլոր աչքերը, որ պահել ես հոգումդ, բացվելու են…Ուժ տու՛ր աչքերին կրկին բացվելու, ուժ տու՛ր այս կյանքը գեղեցկացնելու, այս կյանքին այդ աչքերով նայելու, թո՛ղ տեղ լինի այդ աչքերի համար այս աշխարհում: Թո՛ղ հրաշք լինի այդ աչքերի համար, Խնդրում եմ,  հոգուց մի՛ պոկիր այնքան թանկն ու անփոխարինելին, մի՛ թող առանց ջերմության, որ տալիս են  այդ աչքերը, միշտ պարզ, գեղեցիկ, անսահման ու անպարագիծ սիրով լեցուն աչքերը, որ անկասկած հրաշք հոգու արտահայտություն են…Թո՛ղ, որ ապրեն այդ աչքերը, միշտ այս հոգում բնակվող, սեր և անուշ այդ աչքերը…Խնդրում եմ....Ամեն +

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում