Skip to main content

Ծաղիկը, որը դարձավ իմը


Թե ինչպիսի գեղեցկություն են պարփակում ծաղիկներն իրենց աներևույթ հոգիներում, գիտենք շատերս, բայց որ ծաղիկների պես՝  ճիշտ նրանց նմանությամբ մարդիկ կան, մտածել ենք քչերս։ Գուցե, պարզապես, խորհելու առիթ չի եղել։ Երբ բախտ է վիճակվում զմայլվել դրանցով, զգալ թե ինչպես են ապրում իրենց բաժին հասած յուրաքանչյուր օրը, (չիմանալով, որ գուցե վերջինն է) հասկանում ես, որ գեղեցիկ ու պարզ է կյանքը։ Կյանք, որ ամենի մեջ է․․․մեզ շրջապատողի մեջ։
Երբ նոր կյանք է սկսվում, այն գեղեցիկ է, զարմանահրաշ ու երազային, բերում է երջանկություն, սեր է բերում։ Ու ասա՛, որ երբ առաջին անգամ գիրկդ ես առնում քեզ ժպտացող ծաղկին, կյանք ես պարուրում զույգ ձեռքերիդ մեջ։
Ծաղիկներն ապրում են, ամեն օրվա հետ փորձում փոխանցել իրենց մեջ ապաստան գտած հմայքը․․․ դրանք ապրում են։ Ապրում են ինչպես մենք։ Ու գիտե՞ս, երևի ամեն ծաղիկ իր համարժեքն ունիմեկս վարդ է՝ խնամքի կարիք ունեցող փխրուն էակ, որ սովոր է մշտական ուշադրության, ոմանք երիցուկ են՝ ամենապայքարող ծաղիկը. անգամ բազմաթիվ փորձություններից հետո, երբ ոչ մի թերթ այլևս չի մնացել պոկելու, կանգուն է գլխիկը ու արև է տալիս։ Գիտե՞ք, կան և մանուշակներանսովոր ու եզակի, փխրուն ու քնքուշ․․․իրենց մեջ անսահման արժեք է թաքնված, բայց աննկատ են մնում ու շատ հաճախ նույնիսկ աննկատ էլ կորչում՝ գուցե անուշադրության պատճառով։ Ջրաշուշանները նույնպես շատ գեղեցիկ են, չէ՞։ Երանի՜ այն մարդկանց, որոնք ջրաշուշանին են համարժեք, որովհետև չնայած ամեն ինչին, դրանք մշտապես ջրի մակերևույթին են ու շլացուցիչ պայծառությունը չի էլ կարող թույլ տալ գուշակել, թե ի՞նչ կա դրանց խորքում, չգիտենք՝ ու՞ր են տանում դրանց արմատները, ի՞նչ է կատարվում ներսում՝ հոգում։ Այո՛, նրանք հրաշագեղ են ու հաղթած՝ չնայած ամեն ինչին։ Անշուշտ, հանդիպած կլինենք նաև ձնծաղիկների․․․թվում է՝ սառն է նրանց հոգին, բայց իրականում ջերմություն են սփռում իրենց գալուստով, սեր են տալիս, այնպես որ երբեք դեն մի՛ նետեք ծաղիկը, եթե դեռ չեք առել դրա բույրը, չեք ստացել սերը։
Կապ չունի՝ ինչ ծաղիկներ են մեզ շրջապատում, դրանք մեկ է յուրովի չքնաղ են, եզակի են, ու ես երջանիկ եմ այն ծաղիկների համար, որոնք դարձան իմը, ինձ տրված գեղեցիկի, ինձ պարգևած սիրո համար եմ շնորհակալ․․․

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...