Հրաշքուկ



Փնտրտուքի մեջ ենք անընդհատ,

Նիրհելիս լինենք, թե արթմնի,

Տխուր, հավատով լի․․․հուսահատ,

Րոպեներն են վազում, ու կլինի՞

Երազներին հրաժեշտ տալ,

Քնից զրկվել, դեգերումի ճամփա բռնել։

Ու հենց գուցե այդ է ճիշտը․

Կորցնել միտքը, նաև սիրտը,

Գտնել քունը մի այլ տեղում,

Տեսնել հրաշք հեռուներում․․․

Ների՛ր նրան, թե սխալ է

Եվ ամենին դեմ է, դե՜մ․․․

Քեզ մեծ սիրով ու նաև Ձեզ․․․

Ձեզ է պահում իր երազում

Եվ փնտրում է հրաշքուկներ, բայցև

Րոպե չունի անցկացնելու հեռուներում,

Հենց այստեղ է ուզում գտնել,

Րոպեներ էլ շատ է կորցրել,

Անուշ-անուշ երազների շատ է սպասել,

Շտապել է նա, բայց հասկացել․

Քուն կգտնի միայն այնտեղ,

Ուր իրեն սիրել ու սպասել են,

Կողքին եղել ու միշտ ներել,

Իսկույն հրաշքուկի անվամբ կնքել,

Նրան փնտրել ու գտել են․ ու փրկել են։


Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում