Պարզ բարդություն



Պարզ է...
Այսքա՜ն պարզերը դեռ այսքա՜ն բարդ չեն եղել,
Ու մեր մտքերը դեռ այդքա՜ն ցավոտ,
Դեռ այդքա՜ն ներող, երբեք չեն եղել,
Ու ես խորհում եմ, թե՞ եղել ենք մենք:

Բարդ են...
Մեր բոլոր քայլերը, տե'ս այնքա՜ն բարդ են,
Ու մեր մտքերի քայլերը անգամ բարդ են ավելի:
Ու մեր սրտերի զարկերը անգամ սառն են ավելի,
Ու Ձեր երկուսի այդ բարդությունը բարդից ավելի:

Սիրտս է...
Այն միշտ ասում է, թե մեր մեջ չկան հեռուներ,
Չկան լուռ բայցեր ու նույնիսկ չկան մտքեր բարդ,
Կան հավատացող ու մեր մեջ ապրող լույսեր
Առաջ վախից խամրած, հիմա ուժգին վառվող լույսեր բարդ:

Բայցեր...
Ու թեև չկաք դուք այդքա՜ն հուսացող մեր սրտերի մեջ,
Կաք դուք, անխոս, հուսալքված, հույսից փախչող աշխարհում:
Ու աշխարհը այդ, համառորեն սողոսկել է փորձում մեր մեջ,
Ու մեր սիրտը, մեր պարզ սիրտը հիմա անքան բարդ է թվում:

Թվում է...
Թվում է կորցնում ենք ամենը, ամենն ինչ կար ու և չկար,
Ամենն ինչ կա ու ապրում է մեր սրտերում, հոգիներում ու մտքերում:
Ամենն ինչ փնտրել ու գտել էինք, փրկել ու սիրել էինք, մի՞թե չկար:
Այդպես է թվում է, ու ես խնդրում եմ, թող միայն թվա...

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում