Ամեն ինչ լավ կլինի, հավատա՛
Այնքան դժվար
է հավատալ լավին,
Մի բուռ արևին,
նրա տաք շողին,
Երևի դրանից
էլ բարդ՝ լինել միշտ ուժեղ,
Նվիրված, բարի,
երբ մարդիկ «անմեղ»
Իրենց դռներն
են փակում քո առաջ,
Նայում աչքերիդ
և մոռանում քեզ,
Չարչարում, տանջում
ու գնում առաջ,
Լսում ասածդ
և մոռանում այն, ինչպես քեզ
Առաջ այնքան
հեշտորեն մոռացել էին։
Վազում է արագ,
գնում լուռ հեռուն
Կյանքը մարդկային՝
լքելով յուր տուն։
Լինում աշխարհում,
մարդկանց մեջ, բայց
Իրականում մարդկանցից
հեռու,
Նրանց մութ ստվերի
զրուցակիցը իրեն կնքելու,
Իրեն զոհելու,
անմեղ - մեղավոր անվամբ կոչվելու
Համար է գնում,
բայց չգիտես ինչու մի օր է գալու ու
Արդարացում իր
չկատարած սխալների համար էլ չի գտնելու։
Վիրապ է դարձել
մեր սիրտը, հոգին,
Այն լի է հույսի
ու մեծ հավատի բազում մտքերով, շատերը որոնցից
Տրվել են թղթին,
թեև դաջվել են հոգու մեջ խորին,
Այնտեղ կմնան
ընդմիշտ, մինչև որ կյանքը կհոգնի վազքից։
Comments
Post a Comment