Եղիցի՛ լույս․․․

Վազե՜ք, մարդիկ․․․վազե՜ք, քանի կարող եք. փախչենք անարդարությունից, կեղծիքից, անվստահությունից։ Թվում է՝ դեպի դրանց ծայրահեղ կետերն ենք գնալու, բայց արի ու տես, որ դեպի ունայնություն է մեր ճամփան․․․ունայնություն, որ կատարյալ ունայնություն չէ՝ լոկ քո ներկայության պատճառով, քո ունայն ներկայության։ Իսկ ի՞նչ է պետք մեզ, որպեսզի լցվենք, լիանանք, հագեցնենք մեր չհագեցող ծարավը։ Մտածում էի ՝շատ բան․․․երևի թե ունենալու համար բավական անհնար, թեպետ մեզ միայն լույս է պետք։ Լույս, որ լցվենք, որ կիսենք այն ամեն անգամ, երբ մեր աչքերն ընդունակ կլինեն նայել այլ աչքերի, որոնց սև անդունդը վաղուց զուրկ է փայլից։ 

Բայց մենք փախչում ենք առանց նայելու ու շրջվելու, առանց ոչնչի մենք դադարեցնում ենք մեր փախուստը՝ չհասկանալով, որ հենց գուցե դրանով ենք դատարկում մեզ՝ կորչում ունայնության մեջ, մշտնջենական խավար ուխտում։ Սակայն սուտ է, թե չփախչելու պարագայում մենք լիքն ենք․․․խնդիրն այլ էմենք կորցրել ենք մեզ, մեզ՝ մեր իսկ մեջ։ Երբ մեր դատարկության մեջ այնքան հավատ կա, հույս, որ երազ արժե, երազ, որ կյանք արժե, կյանք, որ հավերժություն արժե, հավերժություն, որ անմահ ակնթարթ է, մենք հավատում ենք, որ կարող ենք փրկվել մնալով այնտեղ՝ որտեղ հիմա ենք․․․մեկ-մեկ՝ գլխիկոր, ուժասպառ ու ճնշված, հաճախ՝ ուժով լցված ու պատրաստ վազքի, բայց վազքի՝ հանուն ունայնությունը լցնելու, պայքար հանուն ճշմարիրտի։ Եվ թեկուզ պարտավոր ենք անտեսվելու, վհատվելու ու մերժվելու, թող այն հաճախը ավելի «հաճախանա» ու մենք լույս ժպտանք որպես դրանց հակապատկեր․․․թո՛ղ որ լինի այն մեկ-մեկը, բայցև մենք արդար լինենք մեր առաջ․․․Եղիցի՛ լույս․․․

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում