Հետաձգվեց...

Հրամայեցին հեռանալ, կապեցին ոտքերս...

Երբ ամեն ճանապարհ տանում է դեպի միևնույն ելքը, թվում է ` այլ բան չի մնում անելու, բայց արի ու տես, որ մեկ ուրիշ ճանապարհ էլ կա: Այդ ճանապարհն արդեն ծանոթ է, ելքին հասնելու համար դրանով ես անցել: Դա ետդարձի ճամփան է, արդեն ծանոթ ու օտար ետդարձի ճամփան: Ափսոսում ես, որ ելքը բաց էր, իսկ դու քեզ չազատեցիր ետևումդ մնացած ներկայից, կորցրիր հնարավորությունդ քեզ փրկելու, բայց նաև հասկանում ես, որ փրկեցիր ուրիշներին, այնտեղ` քո ծանոթ ներկայում ապրող ուրիշներին: Ուրիշներ, որ անչափ մոտ են ու թանկ, անչափ՝ խոցող ու ուրիշ, մոտիկ ուրիշներ...Դու մնում ես, գիտես, որ ամեն բան նույնն է, բայց գիտես, որ դա է ամենը, դա՛ ես դու: Թո՛ղ որ լինես ինչ-որ մեկ, բայց այդ ինչ-որ մեկությամբ էլ պարգևես ամեն ինչ, տա՛ս ամենն ինչ կա և գուցե այն ժամ դուրս գաս այն ելքով, երբ ոչինչ արդեն էլ տալու չկա, կամ էլ էլ տալու կարիքը չկա...Ու թո՛ղ դեռ մաշվեն մատներդ բարակ, բայց դեռ չի մաշվի քո սիրտն անձնազոհ, թո՛ղ, որ շատ հաճախ հենց այնպես դու տաս քո սրտում պահած, բայցև տրորված սերն անսահման, բայց գոնե դու տաս ` անես քեզ համար և գուցե մի օր, վաղ թե ուշ կարժևորվի ամեն տող ու օր՝ ամենքի կողմից, ամենքի սրտով, թո՛ղ դա լինի ուշ, բայց այդ հեռու վերջում երբեք ոչ ավելորդ...

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում