Skip to main content

Համր Թղթեր

     Որոշ թղթեր այդպես էլ մնում են գրպանում` հաջողության սպասումով։ Երախտագիտության խոսքերն էլ հաճախ մնում են ծալված թղթի վրա` տեղ-տեղ ճմռթված, տեղ-տեղ՝ խունացած։ Որոշները հավերժ համր են մնում և գոլորշիանում ժամանակի մեջ։

    Այդ թղթերի ու բառերի նմանությամբ էլ, հեղինակը դառնում է ստվեր` հաճախ աննկատ մնում։ Այդ մարդը հավերժ սպասում է իր աստեղային ժամին` երազելով լսել սեփական անունը։ Թերևս, այդ խոսքերն արտաբերելու ցանկությունն ավելին է, քան` հենց իրեն տրված գնահատանքը։ Հնարավոր է, որ հենց այդ է պատճառը, թե ինչու է մարդուն մնում միայն ափսոսանք գրված թղթերի համար, որոնք այդպես էլ չունեցան  հասցեատեր։

    Այդ թղթերից միայն մեկն է ունենում ապրելու ու վերածնվելու հնարավորություն, իսկ մյուս թղթերը՝ մտածում են` ինչո՞վ թերացան իրենց տողերում...այնինչ, այդ մյուսը լույս դարձավ, ապրեց իր ակնթարթներն ու լիացավ, մինչդեռ՝ գրպանում մնացածները հավերժ կիսատ մնացին։

    Թղթերից ավելի շատ՝ մարդիկ ծալվեցին ու խունացան, որովհետև լիարժեքությունը գնահատվելու մեջ է, բայց մի՞թե այն հաղթած` «ընտրյալ թուղթը» նույն սպասումը չուներ։

    Հաղթանակի զգացումը ոչ բոլորին և ոչ միշտ է տրվում։ Արդյոք մշտապես արժանավո՞րն է հաջողում․․․չգիտե՛մ։ Մեր իմացածն այն է, որ չապրած երանելի պահերն ու չասված խոսքերը մարդուն դարձնում են կիսատ, բայց նաև՝ հավերժ ձգտման մեջ պահում, որովհետև այդ թղթերը դեռ կարող են բացվել ու գուցե մի օր ավելի շտկված տարբերակով արտաբերվեն։ Գուցե որոշ տողեր այդպես էլ պիտի լռեն։

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...