Skip to main content

Մենք՝ ժամանակի մեջ


Կյանքը շարունակվում է չնայած ամեն ինչին։ Ամեն առավոտ բացվում է ճիշտ նույն կերպ, ինչպես նախորդը կարծես՝ այն մոռացած լինի ամեն բան, ինչ` եղել է։
Օրերը, իրականում, միագույն են, պարզապես՝ մարդիկ են դրանց ամեն առավոտ այլ կերպ նայում։
Միևնույն վայրը, փողոցը, շենքը մեզ համար կարող են ամբողջովին այլ նշանակություն ունենալ՝ ժամանակի մեջ ու ժամանակներ անց։ Նույնիսկ միևնույն օրը տարիների հետ այլ նշանակություն է ձեռք բերում, հաճախ նույնիսկ դառնում ամենակարևոր։ Մենք ապրում ենք այս օրը, բայց չգիտենք, որ գուցե տարիներ անց ապրենք մեր կյանքի ամենաերջանիկ օրը։ Իրապես, ինչպես ամեն բան աշխարհի վրա, սա նույնպես՝ ունի իր հակառակ երեսը, և մեզ համար կարևոր օրը կարող է դառնալ պատահական ու սովորական մի օր ու մոռացնել տալ միևնույն երջանկությունը․․․ անգամ ջնջվել հիշողությունից։ 


Ամենքս էլ հիմա մի ինչ-որ առավոտի ենք սպասում, մի ինչ-որ օրվա։ Ինչքան՝ մոտ է այդ օրը, այնքան ավելի մեծ նշանակություն է այն ձեռք բերում մեզ համար։ 
Այս ամենը ունի իր միակ ու տրամաբանական բացատրությունը՝ մարդն ամեն օր տարբեր է՝ տարբեր է միևնույն օրերի մեջ։ Պարզապես, մենք ենք նայում այլ կերպ։
Եվ ժամանակի հետ մեր սպասումն էլ կարող է փոխվել մեր սպասումը և այդ նշանակալի օրը, հաճախ, հանգամանքների բերումով, այլ ընթացք են ձեռք բերում։ 

Իսկ ի՞նչ, եթե մի պահ մոռանանք հանգամանքները և կենտրոնանանք իրադարձության վրա։ Օրե՛րը չէ, որ կարևոր են, իրականում մե՛նք ենք կարևոր՝ օրերի մեջ։
Ու ամեն օր նույնն է, միայն մենք ենք տարբեր, և իրադարձություններն են այլ։
Եվ ես սպասում եմ դրան ու կարող եմ սպասել երկար՝ արդեն իսկ ապրված հարյուրավոր օրերի պես։

Ես էլ, ինչպես բոլոր մարդիկ, այլ կերպ եմ նայելու վաղվա առավոտին ամեն վայր, փողոց ու շենք այլ կարևորություն են ձեռք բերելու ինձ համար ու ապրելու եմ օրն այնպես, ինչպես էլ երբեք միևնույն օրը չեմ ապրի։

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...