Skip to main content

Իսկ քո աչքերն ի՞նչ գույն ունեն



Մեկը չգիտես՝ ինչու արբած է կապույտ աչքերի գույնից, մյուսը` գլուխն է կորցրել կանաչ աչքերի համար, իսկ այն մեկը` անհատակ սևությամբ է գերվել։ Հետաքրքիր է, որ սա եզրագիծը չէ, բնա՛վ, քանի որ այժմ, ինչպես մարդիկ են պես-պես՝ աննման, այնպես՝ աչքերն են նրանց՝ երփներանգ։
Իսկ ինձ միայն քո աչքերն են հմայել ու, ո՛չ՝ նրանց գույնի պատճառով, այլ, որ դրանք ինձ են միշտ նայում ու դրանց մեջ ես կտեսնեմ այն, ինչ՝ ոչ մեկի մեջ երբեք չեմ տեսնում։ Այդ աչքերն են ինձ համար ամենագեղեցիկը, դրանք են միակն ու յուրահատուկը, բնավ կարևոր չէ՝ 90 տոկոսն ունի աշխարհում այդ գույնը, թե՞ 3․․․ուզում է, թող՝ լիներ և 1 տոկոսը, բայց ինչի՞ս է պետք, եթե դրանցում ես քեզ չեմ տեսնում, ու ոչ էլ ինձ համար տեղ կա դրանց մեջ։
Ամենագեղեցիկը քո աչքերն են, որովհետև քո աչքերում ապրում է սերը, դրանց մեջ միայն կարելի է անկեղծություն նշմարել, ու նույնիսկ, եթե մտածես, որ ասածս փիլիսոփայական է միայն, ես չեմ համաձայնի, քանի որ, հենց այդ աչքերին է հնարավոր նայել, ինչ-որ բան տեսնել ու արդյունքում լսել այն, ինչ բառերի կարիք չունի․․․ ասա՛  ինձ՝ էլ ու՞մ աչքերում ես դու կարող տեսնել այս ամենը։
Ինչպես աշխարհի վրա մենք մեր վարդն ունենք, այնպես էլ՝ մեզ նայող աչքեր ունենք մենք, ու մեր աչքերն էլ միայն մերը չեն այլ՝ պետք է, որ լինեն ամենայուրահատուկը միլիարդների մեջ, ամենագեղեցիկը գույների մեջ ու ամենաբարին մեր հանդեպ ու մեզ նայելիս կամ երազելիս։
Անկախ նրանից քո աչքերը սև են, շագանակագույն, կապույտ են, կանաչ, թե  մոխրագույն, մեկ է՝ դրանք սիրո գույնն ունեն ու ինձ համար ավելի թանկ են։
Սերը պարզ է, ու սիրո քայլերն էլ նույնքան պարզ են ու բնավ էլ կարիք չունեն առանձնանալու։ Աչքերն էլ կարող են զուտ գույնով նման լինել բոլորին, բայց նույն պարզությամբ, դրանք միակն են ու իմ սիրելին։

Իսկ քո աչքերն ի՞նչ գույն ունեն։

Հ․գ․ Ամենից հեռու առաջարկում եմ ունկնդրել այս հիանալի երգը ու չմոռանալ փակել աչքերը ու բացել հոգին․․.
😍

Comments

  1. Սիրտս սառում է միապաղաղ միայնության կաղապարում, հոգիս լուռ պոռթկումով ըմբոստանում է քմահաճ ճակատագրի ուղենշած կյանքի ոլորանների բարոյական նորմերի կանոնների սահմաններում ընթացքի ժամանակ: Հոգևոր հանգստություն, նիրվանա, նարկոտիկ, ինքնախաբեության ախտի խրոնիկ ազդեցության մշուշի միջից ինչպես կյանքի օվկիանոսի փրկարար փարոսի լույս քո աչիկները ուղղություն են տալիս ինձ:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...