Skip to main content

Կոմիտաս


Միշտ մտածել եմ` ինչի պիտի հասնի մարդը, որ նրա մասին ոչ թե որպես մարդ խոսեն, այլ որպես երևույթ: Թե կան հարցեր, անշուշտ, պատասխաններ էլ կան, սակայն ի տարբերություն առաջինների երկրորդները ոչ միշտ է, որ մեկն են և միշտ չէ, որ դրանք կարելի է գտնել…փնտրել կարելի է, բայց գտնել…
  Նույն հարցի առաջ եկել ու կանգնել եմ հիմա` Կոմիտասին որոնելիս: Թեև դեռևս փնտրում եմ պատասխանը, բայց անբեկանելի է` նրան երևույթի անվամբ կնքելը:
Կոմիտասը երգն է մեր, խոսքն է նա, ուսուցանողն ու հայն է: Չեմ ուզում առանձնացնել որևէ աշխատանք, Կոմիտասն ինքն էլ հենց մշակույթն է:
Ասում էր` երաժշտությունը յուրաքանչյուր ժողովրդի ամենամաքուր հայելին է ու հենց նրան էր վիճակված հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին շրջադարձային դեր խաղալը, այն ավելի ջինջ դարձնելը: Ազգային դասական երաժշտության հիմնադիրը լինելով Կոմիտասը հային, հայի կյանքը տեղափոխեց մշակութային ասպարեզ ու այդպիսով հային դարձրեց համաշխարհային մշակույթի մի մասը:


Միշտ էլ դժվար է ինչ-որ բան ստեղծելը, բայց ավելի բարդ է ունեցածը, արդեն իսկ ստեղծածը դասակարգելն ու վերլուծելը. վերից վար…ու միթե այդ չէր Կոմիտասի գործի մշտական ուղեկիցներից մեկը` հավաքել, տնտղել ու բացահայտել արմատները, հիմքերը` հեռուներ գնացող հայ ու նաև համաշխարհային մշակույթի: Երաժշտությունը մշակույթ է, կոմիտասյան գործերը` մշակութային արժեքներ, որովհետև մշակույթն է, որով խոսում են աշխարհում բոլորը, բոլորին հասկանալի լեզու` մշակույթերեն:
Տարածելով հայ երաժշտությունը Կոմիտասը հայ մշակույթը դարձրեց համաշխարհայինին ճանաչելի ու ամրագրեց դրա ուրույն տեղը: Ու դժվար է ասել, եթե չլիներ Կոմիտասը, մեր ունեցած մշակույթի համար ում էինք պարտական լինելու և թե ունեցածը ինչ չափեր էր ունենալու:
Մշակույթը իր մեջ, անկասկած, պարփակում է հոգին, հոգևորը, որ գուցե նա կանգնած էր այդ հոգևորի ու մշակույթի մեջտեղում, դրանցից էր ստանում ու արարում, դրանով է տարբերվում Կոմիտասը…Նա հայ անճանաչելի, կամ շատ քիչ ճանաչելի մշակույթը տվեց աշխարհին: Ահա թե ինչ արեց նա…ծանոթացրեց հայի հետ. միայն օտարին չէ, որ ծանոթացրեց հային…մեզ ինքներս մեզ հետ ծանոթացրեց, այն իր նշած ամենամաքուր հայելու առաջ կանգնեցրեց: Կոմիտասը հային լուսավորեց` դուրս բերելով խավարից, այդ խավարում ծնված ադամանդները շողի կարիք ունեին, նրա աշխատանքում ամփոփվեց պատմությունը հայի. պանդուխտ ու տունը կորցրած` Անտունի Հայի…
  Կոմիտասով էլ շատերը ճանաչում են հային, հայ մշակույթը, ինչու ոչ մշակույթն ինքնին:

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...