Կգա մի օր
Նրա անունն անգամ մոռանալն
է անկարելի,
Վտարանդի ճամփորդ է նա անտեսանելի,
Անգամ սիրտն է հեռվում,
տե'ս դեգերում,
Ինչպես մարդը երազանքն է իր
որոնում:
Նա հեռվում է՝ իր մտքերի ապաստանում,
Գնում է բայց առանց կանգի
ու զարմանում․
Երևի թե սպասումից է լուռ
զարմանում,
Ենթադրում է, թե այն հեռվում
էլ չեն սպասում:
Նվաղել է պատկերը այն հեռուների,
Նմանվել է այնքան թախծոտ ու
մութ ստվերի,
Որովհետև կյանքն է թվում արդեն
թերի,
Երբ հեռու է սիրտը սիրուց
իր արևի:
Սիրում եմ քեզ,- ասում են
միշտ մարդիկ իրար
Րոպեներով անվերջ կրկնում,
կոչում իրար՝
Կյանքի իմաստ, մի հույս, մի
լույս ու մի բարի,
Սրտի խորքի մի բնակիչ շատ
սիրելի:
Անցնում են օրերն ու վերաճում
տարիների,
Իսկ կյանքը՝ դառնում է հուշ
մի անտեղի,
Նույն պահին գլուխն ենք մեր
տարուբերում,
Սրտից մեր այն անկեղծ հինը
պոկում:
Յուրաքանչյուր մեկին սովոր
ենք մենք մոռանալ,
Յուր կյանքը մենք դիտարկում
ենք որպես մի խաղ,
Այնինչ կյանքը բոլոր մեր իմացած
այդ խաղերից
Այն է, որի կանոնները մենք
գողացանք հենց մեզնից:
Նրա անունը մոռանալն է անկարելի,
Նրա սիրտը մի օր կգա այստեղ
էլի...
Comments
Post a Comment