Skip to main content

Էություն


Մարդկային մտքին հասու թյուր կարծիքներից մեկն այն է, որ կան բաներ, որոնք մեզ հետ տեղի չեն ունենա, բայց յուրաքանչյուր օր ապացույցն է այն բանի, որ աշխարհիս վրա ամենքն ու ամենը առնչություն ունեն մեզ հետ: Հավատացած եմ, որ մշտապես փորձել ենք սիրել, օգնել, կողքին լինել, բայց գալիս է ժամանակ, երբ անողոք կյանքը մեզնից պահանջում է մոռանալ ամենը. փախուստն է դատավճիռը: 
            Արթմնի հետևելով մթնշաղին՝ անգամ արշալույսն ենք կորցնում. անցնում է մեր առջևով, ինչպես մարդիկ են անցնում: Ու մենք՝ արշալույսը կորցրած մարդիկս, քայլում ենք աշխարհում, ապրում՝ մոռանալով, որ թեև արևը մեկն է, բայց մեզ շատ արշալույսներ է պարգևում: Մեզ հնարավորություն է տրված արշալույսին սպասելիս չմոռանալ, որ սպասելն էլ ավարտին պետք է հասնի ու արշալույսն արդեն մեզ է ընծայված: Բայց մեր սիրտը, սի՜րտը, միշտ սպասում է, մենք հավատում ենք, որ միշտ ինչ-որ բանի պետք է սպասենք. մեզ միշտ ինչ-որ բան է պակասում:
            Այսօր մեզ պակասում է մեկի ամուր ու քնքուշ ձեռքերի հուսադրող կնիքը՝ ուսերի վրա, պակասում է նույն ձեռքը՝ մեր ձեռքը բռնած՝ ուղիղ ու ուղղությունից զուրկ ճանապարհին:
            Քայլում ենք մտախոհ, տեսնում մարդկանց երջանիկ թվացող դեմքերը, երեխային սաստող՝ այնքան սիրող ու նախատող դեմքերը ու մտածում ենք, թե մեզ դա պակասում է, բայց երբ տեսնում ենք իրենց լույսը կորցրած ու փնտրող մարդկանց, այն ժամանակ, երբ արևը հենց երկնակամարում է, հասկանում ենք՝ ցավալին այն է, երբ կորցնում ես այն, ինչ իրականում կա...ու մեզ պակասում է հենց այդ մարդկանց ժպիտը:

                  
      
      Կարիք ունենք արտասուքի, արտասուքի, որ հնարավոր չէ ղեկավարել, երբ աչքերդ տեսնում են մարդկանց՝ կարոտ արտասուքով լի աչքերը, երբ նրանք տեսնում են իրենց սիրած, օգնած ու քաջալերած դեմքերը...
            Թվում է, թե ահա՛ և վերջ, ինչքան էլ հուսացող լինի մեր սիրտը, մենք երբեք էլ չենք հավատալու, թե երբևէ այն, ինչ պակասելու է, լրացվելու է, բայց տեսե՛ք, որ հանդիպումը հրաժեշտի սկիզբն է հենց երբ դիմավորում ես, պատրաստվի՛ր հրաժեշտին, երբ գտնում ես, պատրաստ եղի՛ր կորստի, երբ բարձրանում ես, իջնելուն ես պատրաստվում, բայց կյանքը հիասքանչ է այն բանի համար, որ այս ամենը նաև հակառակ ազդեցությունն է ունենում. հրաժեշտը մոտեցնում է հաջորդ հանդիպումը, կորցնում ես՝ մոտենում է գտնելու պահը, իջնում ես, որ սովորածդ քայլերը քեզ ավելի հեռուն տանեն: Միայն մի բան հիշի՛ր այն, ինչ քեզ հետ է կատարվում հենց հիմա՝ քո կյանքն է, որ կա...կյանք, որտեղ մութը լույսի է փոխակերպվում, արտասուքը՝ ժպիտի, և մենք ենք փոխակերպվում՝ փախուստի դիմած, բայց կրկին վերադարձած մենք։

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...