Անվերնագիր -3





Մերօրյա աշխարհ, տե՛ս, նորից ես եմ,


Եկել եմ քեզ մոտ, քեզ հետ խոսելու,

Քեզ ես հիշելու, քեզնով ապրելու

Ու քեզ, միայն քեզ իմ սիրտը տալու։

Ես կորցրի, հենց քե՛զ կորցրի

Իմ մտքերի աշխարհում,

Քեզ վեր գտա, նորեն կորցրի,

Ու նստեցի ես՝ լու՜ռ, տրտու՜մ․․․

Սիրտս ցավեց ու խփեց ինձ անողոք,

Ես ներեցի, ես հասկացա՝ ինչն էր հոգ։

Ինչքան էլ ես լռեմ, հանգիստ լինեմ,

Սիրտս լուռ չէ, ըմբոստ է, դե՛մ։

Ու չգիտեմ՝ ես ու՞ր գնամ,

Սիրտս կասի՞, որ իմանամ։

Թե բան գիտես, խղճա՛ դու ինձ,

Օգնի՛ր հասնեմ քո ետևից։

Ու թե գտա, բաց չեմ թողնի,

Ես չեմ լռի ու չեմ փախչի,

Կսպասեմ մինչ սիրտս լռի

Ու քո սրտի լեզվով խոսի։


Ու միշտ լինի՜, ընդմիշտ լինի՜․․․

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում