Նա և Նե
Ավաղ կորցրիր լույսը կյանքիդ,
Մի՞թե հույսդ էլ կմարի,
Կգնաս հեռու իմ աշխարհից ու
Անգամ միտքն է զարհուրելի։
Ու որպեսզի օգնեմ ես քեզ,
Ասա՛, որ միշտ կպայքարես,
Ու կսպասես դու ինձ և քեզ, էլի՜․․․էլի՜։
Հավատա՛ ինձ, սիրելի՛ս,
Անգամ, եթե հեռուն գնաս,
Այնժամ պիտի լավ իմանաս,
Կարելի՞ է, հետդ եմ գալիս։
Անգամ եթե ես էլ չկամ․․․սիրտս է գալիս․․․
Comments
Post a Comment