Skip to main content

Նորից բարև


Է՜հ․․․ինչքա՜ն ժամանակ է քեզնից նամակներ չեմ ստանում, բարեկա՛մս։ Կա՛մ ամեն բան լավ է, կա՛մ՝ հակառակը։ Իհարկե, նախընտրում եմ, որ լավ լինես, թեև՝ մոռացած քո հին ու բարի ընկերոջը։
Ժամանակը, թվում է՝ սայթաքել է շավիղից, և մենք էլ կորցրել ենք նրան՝ հավերժություն թվացող վայրկանների մեջ։ Անցել է մի ժամանակահատված, ու ես մտորում եմ, թե ինչքան թանկ է այն ինձ համար։ Մեկ-մեկ անասելի թախիծ է պարուրում ինձ, երբ պատկերացնում եմ, թե, հետզհետե, կարող եմ մոռանալ գեթ մեկ վայրկյան՝ այդ բազմաթիվ վայրկյաններից։ Սակայն թախիծն անմիջապես վերափոխելի է երանության զգացումի, երբ համակվում եմ մտքով, թե դեռ ինչքա՜ն այդպիսի վայրկյաններ են սպասելու։ Բայց քիչ չեն նաև տագնապները, թե կյանքը բարեհաճ չի գտնվի ու չի ընծայի մեզ ամենաթանկը՝ վայրկյաններ՝ անգին ու անփոխարինելի։
Գիտեմ, որ երբեք էլ չես սիրել մտածել կամ վախենալ ժամանակից։ Ես չեմ էլ ուզում, որ կյանքում տագնապես ինչ-որ հարցում, պարզապես, խնդրում եմ, որ պայքարես ժամանակի համար։ Այն ժամանակի, որ ես եմ գտնում քեզ համար, քեզ գրելու և այն մյուսի, որ դու ես նվիրում ինձ։

Մենք երբեք էլ չենք հասկանալու, թե որն էր այս պահի իրական ժամանակը կամ կունենա՞նք ժամանակ այն պահերի համար, որ մեր նուրբ հոգիներն են պատկերացնում։
Ինձ ճիշտն ասա՛, երբևէ մտածե՞լ ես, թե ի՞նչ կլիներ, եթե ամեն բան այլ կերպ ընթանար կյանքումդ, ժամանակդ քեզ տաներ այլ ուղղությամբ, և կյանքդ լցրած կամ դատարկած վայրկյանները չլինեին։ Ինձ թվում է՝ այո։ Բայց ես միշտ էլ կարծել եմ, թե ժամանակը մեզ տանում է այնտեղ, ուր պետք է լինենք, այն մարդկանց մոտ, որոնց մոտ պիտի լինենք։ Եվ ես ցանկանում եմ, որ քո պարագայում այդ հարկադիրը նաև ցանկալի լինի, այնքա՜ն, որ երբեք չմոռանաս ապրել երջանկություն՝ զգալ և չվախենալ կորցնել այն ժամանակի մեջ։

Ուզում եմ՝ զգաս, որ թեև ժամանակն անցնում է, բայց կան բաներ, որոնք երբեք չեն լքելու հավերժությունը։ Հավերժություն, որ սրտիդ մեջ է՝ հոգուդ բարի անկյունում։

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...