Պայքար երազի համար

Առաջ էր, որ գրում էին, հետո փոշմանում և դեն նետում թուղթը, վերցնում մյուսը, հիմա ամեն բան այլ է մենք գրում ենք իսկ փոշմանելուց հետո ուղղակի ջնջում գրածը և այդ մենք անում ենք անհետ, հաճախ՝ առանց ցավի ու ափսոսանքի։ Ամեն բան է այդպես արվում՝ անցավ։ Մարդկանց թվում է, որ անզգայացող աշխարհի հետ իրենք էլ անզգայացել․․․բայց թվու՞մ է․․․երևի այդպես էլ կա։ Մենք «սպիացնում» ենք վերքեր, որոնք գուցե մեզ խոցել էին այնպես, ինչպես կյանքում ոչինչ չի արել։ Բայց կյանքը ամեն օր մեզ ավելի ու ավելի մեծ անակնկալներ է մատուցում ու մեզ էլ ընտրության հնարավորություն չի տալիս. գոյատևելու համար ուղղակի պիտի մոռանանք ցավն ու դառնությունը։
Ե՞վ․․․պատրաստ ե՞ս․․․արի՛ մի բան հիշենք, ի՛մ ընթերցողմարդու հոգին ունակ է իր մեջ ամեն ինչ պատսպարելու ու հետաքրքիր է, որ նրանում ամփոփվում են հակադիր բևեռներում գտնվող սերն ու ատելությունը, անկեղծությունն ու կեղծիքը, լուսն ու խավարը, պարզն ու բարդը։ Զարմանալի է, չէ՞՝ ինչպես են «ապրում» կողք կողքի, այնինչ,  մենք մոռացանք, որ զարմանալի ոչինչ այլևս չկասա մեր կյանքն է։


Իսկ հիմա ես առաջարկում եմ քեզ, որ մեր հոգու դռները բացենք միայն այն պարագայում, երբ պիտի այս զույգերից առաջինները դուրս գան։ Ի՞նչ ես կարծում կկարողանանք։ Ես վստահ եմ, որ հարցերս միայն դրական պատասխան ունեն։
Գիտե՞ս մենք միշտ էլ դժվարությունների մեջ ենք, դժվար է նույնիսկ երազել ու առավել դժվար՝ իրական երազ ապրել, դրանից էլ առավել դժվար է երազ ստեղծելը։ Մերօրյա աշխարհում մենք մոռացել ենք երազ կամ երազանք բառերըզարմանալի չէ, որ վախենում ենք կյանքը փոխել երազներով, որ գուցե անհավանական են։ Հիշի՛ր, որ վերջին նախադասության մեջ,  ի՛մ ընթերցող, քո համեստ բարեկամն օգտագործել է գուցե բառըJ ես չեմ ցանկանում ջնջել այն, որովհետև մենք ենք, որ պիտի անհվանականը ու այդպիսին թվացողը դարձնենք հնարավոր։
Լսի՛ր ճշմարտություն ձայնը․․․ձեռքդ դի՛ր սրտիդ․․․լսու՞մ ես։ Իմն օրինակ ասաց, որ չվախենամ, որովհետև երկա՜ր ու բարդ ուղի ենք անցնելու։ Ինքն ինձ կօգնի, դու էլ, չէ՞․․․Ես ուժեղ եմ, որովհետև ունեմ Ձեզ, ու կարող եմ հուսահատ կիսվել, լուռ խոսել ու չվախենալ։ Խնդրում եմ, որ Դու էլ հիշես մեր գոյության մասին։ Դե ինչ։ Գնա՛ ու պայքարի՛ր երազներիդ համար։ Ես գալիս եմ․․․


Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում