Երևի
    Ես մտածեցի ու հասկացա, որ չեմ հասկանում կամ հրաժարվում եմ հասկանալ, թե ինչու չենք կարողանում արտահայտել, դուրս հանել ամենն ,  ինչ մեր մեջ է։ Հաճախ մեր ներսում կուտակվածը տակնուվրա է անում մեզ, սպանում՝ վերածնվելու աստիճան հաճելի կերպով։   Ահա, բարեկա ՛ մս, իմ մեջ, իմ էության մեջ ամփոփվում է այն ամենն, ինչով ես ապրում ու շնչում եմ։ Այն մե՛կ դաժանորեն ծնկի է բերում, մե՛կ էլ թևեր տալիս ու թռցնում վեր, շա՜տ հեռուներ։ Աներևույթ հեռուներում գուցեև իջնելու առիթ չլինի։     Ու ես մտածում եմ վախի մասին։ Այն վախի, որ ինձ դեռ կարող է սպասել այնտեղ, ուր կտանի թռիչքը։ Բայց այդ վախից ավելի հզոր վախ էլ կա ․  վախ, որ ինձ այլևս անծանոթ կմնան հեռուները, այնտեղ՝ ուր կհասցնեիր դու։   Երկրի վրա ամեն բան առավել դժվար է թվում, քան երկնքում, բայց իրականում առավել հեշտ է կանգնել զույգ ոտքերի վրա և ոչ թռչել քեզ տրված  թևերով, որոնք քեզ անհայտ ուղղությամբ են տանում։   Ու մենք մոլորության մեջ ենք ․  մե՛րթ փախչել ենք ուզում մեզնից, մե՛րթ ընդմիշտ մնալ։ Իրականում, այն՝ ինչ մեր ներսում է հիմա, այն է՝ ինչ մենք ...