Skip to main content

Դողացող մտքեր


Անհանգիստ էր, հուսահատ․․․փնտրում էր ինչ-որ տեղ, ուր կարծես թե մոռացել էր գնալ ու չէր կարողանում ներել իրեն այդ մեծ սխալի համար։ Անընդհատ մեղադրական ու կշտամբող հայացքներ էր ձգում ինքն իր վրա՝ հուսալով, որ հետադարձ հայացքը ներող ու բարյացակամ է լինելու, բայց հայելին հայելի է արտացոլում է այն, ինչ տեսնում է։ Այն, ինչ չկարողացավ տեսնել, գուցե, բարեկա՛մս, երբեք էլ չիմանաս, բայց այն, ինչ տեսավ մենք այդպես էլ բարի չեղանք տեսնելու․․․մենք բացեցինք ապաստանն ուր խնամքով թաքնված էին մտքերը ու թե ինչ էին թաքցնում դրանք, մենք չիմացանք, կարդացինք բոլորը, բայց մոռացանք հիշել դրանք, մոռացանք պաշտպանել, երբ մեր կարիքն ունեցան։ Հայտնվեցինք հայելու տեսադաշտից դուրս ահա՛, թե ինչ արեցինք մենք մենք անհետացանք, անգամ առանց ստվերի փոխակերպվելու, այն, ինչ տարանք մեզ հետ այդպես էլ ստվեր չդարձավ, իսկ գիտե՞ս՝ ինչու՞։ Որովհետև երբևէ չլուսավորվեց, շողերը երբեք չընկան նրա վրա, որ ստվեր առաջանա։ Այո՛, մենք անգամ ստվերը խլեցինք։ Կարծում ես ասելու եմ՝ ի՞նչ անողոք ենք, չէ՞․․․չգիտե՛մ, բայց սիրտս ցավում է, սեղմում ու բողոքում։

Ցուրտ է․․․Իսկ ես փողոցի տարբեր անկյուններում տակավին փնտրում եմ այն մտքերը՝ հուսալով գտնել, գտնել նորերը, բյաց զգում եմ, որ նրանք աներևութանում են քամու անողոք շնչի մեջ։ Մենք մրսում ենք․․․Մտքե՛ր, գոնե առաջնորդեք այնտեղ ուր պետք էր վաղուց գնալ, ու նորից սիրտը ի՞նչ, ի՞նչն այդպես չէ, ու՞ր գնանք։ Դե՛, ինչու՞ ես լուռ, ինչու՞ ես տանջում, եթե ինքդ պատասխա չունես։ Ա՜խ, մի՞թե քո սիրտն էլ մնաց դրսում, հափշտակվեց ցրտում։ Սպասի՛ր, մենք մի լուծում կգտնենք, պատսպարվի՛ր ցրտից, իսկ երբ փոքր-ինչ հանգստանաս, վազի՛ր ու գտի՛ր այն փախչող տեղը, որ փնտրում ենք։ Այդ ընթացքում կրկին կբացվեն մտքերը, կարդալուց, ամենքը հիշելուց բացի, մի հետադարձ հայացք ու թաքնված ժպիտ կպարփակեն անցյալի լուսավոր ստվերները, իսկ դո՛ւ, երբ գտնես այն տեղը, հիշի՛ր թակել, ներս մտի՛ր ու սպասի՛ր, որովհետև պիտի մտքերն էլ գան․․․միայն թե այս անգամ պաշտպանել է պետք։ Մենք ներս ենք մտնելու ու երբեք չենք թողնի, որ ապրված մտքերը զգան մեր կարիքը, որովհետև արդ պիտի ստվերից լույս արարենք, հավատանք հնարավորին․․․հանգիստ եմ, հույսով լի․․․

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...