Skip to main content

Հուշատերևներ

Երբեմն թվում է` խեղդվում ենք և տեսեք, որ ոչ մեկ չի գալիս փրկության, բայց մեկ է ամեն ինչ շարունակվում է: Մենք տանջվում ենք հասկանալով` միակ բանը պիտի անենք համակերպվելն է: Համակերպվում ենք: Անցնում են ժամանակներ, գուցե որպես ակնթարթ և համակերպվածությունն էլ է սկսում խեղդվել: Սկսում ենք ընկճվել: Այս երկուսը փորձում են լեզու գտնել իրար հետ. երբ Ընկճվածությունը ամեն ու ամեն անգամ կախում է իր գլուխը և առանց նայելու ոտնատակ տալիս ներաշխարհը, Համակերպվածությունը ջանում է հասնել և կանգնեցնել: Եվ մի` արդեն մշտական դարձած անգամ, երբ նրանք իրար դեմ դուրս եկան`Ընկճվածությունն արտասվեց ու աղի արցունքները հոգուն անասելի ցավ պատճառեցին: Համակերպվածությունը փորձեց մխիթարել, բայց երկուսի գլուխն էլ կախ էր:


            Ու տերևաթափ սկսվեց Հոգեստանում` առատ տերևաթափ: Բոլոր տերևները մինչ հոգու հատակում իրենց վերջնական հանգրվանը գտնելը` պտույտ տվին, իրենց ճանապարհին հանդիպելով Համակերպվածությանն ու Ընկճվածությանը, ծանոթացան. գուցե նաև կապվեցին, որովհետև չէին ուզում իջնել` որպես վերջին էջ օծվել, որպես կնիք ավարտի: Բայց մնաց մեկ տերև ամենքի մոտ, մոյւս տերևաթափին էլ է լինելու, բայց ոչ որպես մասնակից. ուղղակի որպես հարազատ, որ փայփայվում է, քնքշորեն պահպանվում, որպես  հուշերի վառ վկա և ապացույց: Այս տերևաթափից էլ մի տերև միացավ անցած հուշատերևին, ինչքա՜ն բան կա ամփոփված դրանց մեջ:
            Հասկանում եմ ինչու են այդքան կարևոր. լավագույն մտքերն են ամփոփված նրանց` չոր ու անշունչ թվացող հոգիներում: Հիշողություններ կան նրանց մեջ…վառ լույսի ներքո պահվող և անուղղելի լավատեսական հույսով տոգորված հուշեր:
            Այ թե լավ են թաքնվել երկուսն էլ: Ընկճվածությունն ու Համակերպվածությունն էլ են քուն մտել, մութ է, քամի չկա, չկա և տերևաթափ: Եվ քանի լավ են թաքցրել այդ հուշատերևները` չեն երևալու, չեն նստելու սառը նստարանին, չեն հետևելու տերևաթափին` տերևների վերջին ու աղերսական հոգոցներին»

            Համոզվե՛ք, որ լավ եք թաքնվել, հուշե՛ր, պահպանե՛ք իրար: Բայցև ուշադիր եղե՛ք, որ նորերին նշան անեք Ձեր տեղը, նրանք էլ իմանան իրենց ապագա ապաստանի մասին: Ուշադիր եղե՛ք. քամի է` ցուրտ ու անողոք քամի, տեսեք չբացվի ապաստանի դուռը, պինդ փակե՛ք ու պահպանե՛ք իրար:

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...