Skip to main content

Երկվորյակների արևը

Արևի ճառագայթները կուրացնող են և թեկուզ ժամանակ առ ժամանակ կուրացնում են երկվորյակ աչքերը, մեկ է շարունակում ենք նայել: Հենց հիմա էլ դրանք լուռ երկխոսության մեջ են մտել իրար հետ, և շողերը, որ վերածում են տեսադաշտը դեռևս չբացահայտված գույն ունեցող կետերի, ստիպում են, որ սպիտակ թղթի վրա վազվզեն մանր տառերը` իջնեն ներքև` գրավելով այն տարածքները, որոնք դեռևս չծնված տառերի համար էին: Բայց արդյոք դրանք տարածքներ են խլում, թե՞ ստեղծում: Արևը չէ՞, որ իր իր շողերով նկարում է: Հենց կիզիչ արևն էր, որ տարիներ առաջ նկարեց ինձ: Չլինի՞ թե հատուկ վերաբերմունք կար: Միգուցե՞ շատ բարի էր և իր տաքությունը երկու մասի բաժանեց: Այո՛, բարեհոգի էր, որովհետև թեև շատ ջերմություն կար, բայց կիսելուց հետո ջերմության քանակը կրկնակի դարձավ` ոչ հակառակը:
            Արևը հիմա էլ է կուրացնում երկվորյակներին, ինչպես շատ տարիներ առաջ, բայց արդեն `հուլիսյան մի օր: 
Քանի որ գիրքը մրսում էր, անխոս դողում` դաժան և անհոգի եղանակի մեղքով, «Երկվորյակների արևը» երկվորյակների ձեռքով հասավ մեկ այլ տեղ: Հիմա ամեն բան ճիշտ էր, հիմա արևի շողերը խաղում էին. կարծես ճանաչել էին իրենցից մեկին:  
Շատ է ջերմացել. մի՞թե չորս արև կա մեկ տեղում. արևը՝ պատուհանի արգելքը հաշվի չառնելով կուրացնում ու տաքացնում է, «Երկվորյակների Արևը», և թե հավատանք, իսկ մենք համոզված եմ հավատում ենք, որ  երկվորյակների մեջ արև կա, ուրեմն երկուսս, որ հայացքներ ենք գցում «Երկվորյակների Արևին» կարծես թե ` ցանկանալով կլանել ամենն ինչ ապրել ենք:
Արևը թաքնվեց գորշ ամպերի ետևում և սառնության շունչն անմիջապես զգացնել տվեց. Իհարկե՛, երևի երկուսն էլ մտածեցին, որ այսպես պիտի լիներ, հիշեցինք այն տխրությունը, որ Արևներն զգացին, որ թաքնվել ցանկացան էջերի արանքում: Էջերի արանքում` խոր ու ձգվող թունելի մեջ, կամ ետևում, կամ դրա էության մեջ:


Մի բան պարզ էր. ամեն բան էլ իր ավարտն ունի և ուրեմն թունելն էլ էր ավարտվող: Մութ է, չէ՞: Ուրեմն վերջում լույս է, արև կա: Թունելները միշտ էլ վախեցրել են, իսկ եթե դրանք շատ երկար ե՞ն, եթե՞ մտնելուց հետո կույր ենք լինելու, բայց չգիտենք, երբ ենք դուրս գալու:
Արևները վախենում են մթից: Չէ՞ որ միակ տեղը, որտեղ չեն կարող թաքնվել այդ անսահման մթությունն է, մութը, որ սև է կամ էլ գույն չունի: Ժամանակը գրպանում է, բայց եթե մութ է, ինչպե՞ս է տեսնելու ժամը: Իսկ կիմանա արդյոք` երբ է լույսը բացվելու, արևը`այն արևը, որին պարտական է այս աշխարհում հայտնվելու համար, զարդարելու այն աշխարհը, որին ինքը հասցրել էր ճանաչել: Նույնիսկ ոսպնյակն է անզոր: Որտեղի՞ց շող գտնի, որ շող գցի…
Ամենից երկու հատ է, նույնն է և նույնիսկ դիմացիս և ձախ կողմիս թղթերն են նույնը. նույն չափի, նույն բովանդակությամբ արդյոք՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ երկվորյակներն ամեն տող նույն կերպ են զգում…Միանշանակ, նրանք գրքի էջերում խոսքի են բռնվել միմյանց հետ` գտնելով իրենց երկվորյակին:
Գիտեմ, որ երկվորյակների արևը, որ ամեն տողի մեջ է, առանձնահատուկ է, բայցև շատ նման մեր հոգու արևին:
Ինչ տարբեր են մարդիկ: Երևի բոլորն էլ իրենց արևն ունեն, բայց տարբեր անուններ են տալիս դրանց: Գուցե արև ընդհանրապես չհիշեցնող անուններ, իսկ գուցե, իրենց կորցրած արևին այլի մեջ տեսնելուն ուղղված անուններ, իսկ կարող է արդյոք հավերժության մեջ թաքնված արևը երևան գալ:
Հասկացավ, որ մանկություն կոչվող տեղն է հավերժությունը, հենց այնտեղ էլ գտել էր ամենն ինչ սրտի թրթիռով ընկալեցին աչքերը, կլանեցին ու դուրս հանեցին փոքրիկ կաթիլների միջոցով: Իսկ եթե հենց այդ հավերժություն-մանկության մեջ թաքնված արևին էլ չեն տեսնելու: Թունելից դուրս գալու ելք չկա:
Սա ամենն էր, որ լսել էր, կարդացել իր մանկական պարզամտությամբ, բայց որ հանճարեղն էր ամենից…Ունայնություն ունայնությանց…Տեսնես հասկացա՞վ նշանակությունը: Գիտե՛մ, որ քանի այստեղ ենք` այն հավերժության մեջ, ավելին գիտենք ու քանի կարող ենք՝ հավերժությունն առանց արևի չպիտի պատկերացնենք: Չկա հավերժություն առանց լույսի. ուրեմն թունելից ելքի ճամփան գտնել հնարավոր է, չէ՞ որ վերջում Նա է կանգնած սպասելու: Ժամանակը չի տեսնի, որովհետև մութ է, ոսպնյակն էլ չի տեսնի. նա էլ է կույր, բայց երկուսն էլ կույր են արտաքինից՝ տեսնում են զգալով: Ճանապարհ կա, ուրեմն`նրանց տերն էլ կտեսնի զգալով:

 Զգա՛, Հավատա՛, Հուսա՛…լույս կա, արև կա այնտեղ: Միայն թե հիշի՛ր, որ դուք նույնն եք, նույնը` Ձեր տարբերության մեջ. երկու արևներ` թունելի այս ու այն կողմում: Դու կհասնես ու երկվորյակներն իրենց Արևը կունենան: Չեն մրսի նրանք, որովհետև Արևներն անբաժան կմնան երկու արև երկվորյակ կդառնան: Երկուսով հեշտ է, չէ՞:

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...