Skip to main content

Անվերնագիր



Արդա՞ր է, թե՞ ոչ, անկե՞ղծ, թե՞ շինծու,
Առո՞ղջ, թե՞ տկար, լու՞ռ, թե՞շատախոս,
Ինչպիսի՞ն ես դու, մերօրյա աշխա՛րհ:
Ու՞ր ես դու գնում, որտեղի՞ց եկար,
Ու՞ր ես տանելու, թե՞ արդեն տարար
Եվ թե տարել ես, որտե՞ղ են նրանք,
Խլեցի՞ր մեզնից, թե՞ մեզնից տարար
Որ ուրիշներին ընծայես նրանց:
Իսկ հարցրի՞ր դու մեզ.
Թե կարող ենք մենք ապրել առանց`
Առանց ոչնչի…
Թե՞ որոշեցիր դու մեր փոխարեն.
Որ մենք կարող ենք, որ ուժեղ ենք մենք:
Բայց հավատացիր արդյոք քո ստին,
Թե՞ չցանկացար մտածել նույնիսկ:
Է՜հ, չցանկացար…թե ցանկանայի՜ր
Մենք հիմա ահա ուս ուսի էինք տալու, բարեկամ,
Կապրեինք խաղաղ, կապրեինք հույսով,
Որ դեռ գալու են, գալու են նրանք
Մեզ մոտ են գալու, որ քեզ դարձնեն
Անկեղծ ու առողջ, արդար ու բարի,
Բնավ ոչ էլ լուռ, բայց ժամանակին
Իր խոսքին սպասող,
Մերօրյա աշխա՛րհ:
Բայց արի ու տես, ես հիմա էլ եմ հավատում:
Ես հավատում եմ, որ դեռ գալու ես
Գալու ես լույսով, մի շող արևով,
Բերելու ես նրանց ում տարար,
Ու մնալու եք, դուք այստեղ`ինձ հետ
Ապրելու ենք մենք` շատ հաշտ ու խաղաղ:
Դու օգնելու ես ապրել ապագան,
Ես` փորձելու եմ պահպանել ներկան…
Շնորհակալ լինել անցյալի համար,
Եվ երախտապարտ ներկայի համար:


Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...