Անվերնագիր
Արդա՞ր է, թե՞ ոչ, անկե՞ղծ, թե՞ շինծու, Առո՞ղջ, թե՞ տկար, լու՞ռ, թե՞շատախոս, Ինչպիսի՞ն ես դու, մերօրյա աշխա ՛ րհ: Ու ՞ ր ես դու գնում, որտեղի ՞ ց եկար, Ու ՞ ր ես տանելու, թե ՞ արդեն տարար Եվ թե տարել ես, որտե ՞ ղ են նրանք, Խլեցի ՞ ր մեզնից, թե ՞ մեզնից տարար Որ ուրիշներին ընծայես նրանց: Իսկ հարցրի ՞ ր դու մեզ. Թե կարող ենք մենք ապրել առանց` Առանց ոչնչի… Թե ՞ որոշեցիր դու մեր փոխարեն. Որ մենք կարող ենք, որ ուժեղ ենք մենք: Բայց հավատացիր արդյոք քո ստին, Թե ՞ չցանկացար մտածել նույնիսկ: Է ՜ հ, չցանկացար…թե ցանկանայի՜ր Մենք հիմա ահա ուս ուսի էինք տալու, բարեկամ, Կապրեինք խաղաղ, կապրեինք հույսով, Որ դեռ գալու են, գալու են նրանք Մեզ մոտ են գալու, որ քեզ դարձնեն Անկեղծ ու առողջ, արդար ու բարի, Բնավ ոչ էլ լուռ, բայց ժամանակին Իր խոսք ին սպասող, Մերօրյա աշխա ՛ րհ: Բայց արի ու տես, ես հիմա էլ եմ հավատում: Ես հավատում եմ, որ դեռ գալու ես Գալու ես լույսով, մի շող արևով, Բերելու ես նրանց ում տարար, Ու մնալու եք, դուք այստեղ`ինձ հե...