Կյանքի 4 Հ-երը
Տպավորություն է , թե հասել ես ինչ - որ եզրագծի , իսկ շարունակության հնարավորություն չկա : Նաև բազմաթիվ մտքեր , շարունակության մասին , բայց ինչ - որ բան ստիպում է մտածելու , թե շարունակելի բան չի մնացել : Բայց ինչպե ՞ ս : Ա ՜ խր ճանապարհի ընդամենը մի քանի ավազահատիկին ես ծանոթ : Ատ ե լի են զգացողությունները , ենթադրությունները , երբ օգնելու փոխարեն խանգարում են , երբ հուսադրելու փոխարեն միայն ու միայն հուսալքություն են պարգևում : Բայց ամեն մի կողպեք իր բանալին ունի : Բանալին կրում է համբերություն անունը : Եթե սպասենք և այդ ընթացքում ավելի ու ավելի չխորացնենք մեր դրության դժվարությունը , ապա միանշանակ կլինի բանալու ճշգրտությունը : Հաղթում են նրանք , որոնք համբերել ու սպասել գիտեն , որոնք հավատալու և ամեն պարագայում հուսալու շնորհ ունեն և գիտեն , որ ընկճվել պարտավոր ենք , որպեսզի հասկանանք ու առանձնացնենք հակաթույն ` մեր իսկ դեմ : Գտնել ավելի հզոր ուժ , քան մեզ ծնկի բերողն ...