Հնարավորություն
Կյանքը լի է վշտերով ու դառնությամբ : Երջանկության հետ նրան կապող բոլոր թելերը կտրվում են մարդու ձեռքում , և ամենից առաջ ոսկե թելերը : Դյումայի մտքի հենց այս փայլատակումն էր , որ ստիպեց ինձ ծնունդ տալու հերթական մտորմանը : Օր օրի կյանքը բերում է այն համոզմանը, որ մենք ամենևին էլ երազում չենք ապրում: Ամեն օր այն մի հարված է հասցնում` ավելի ուժեղ, քան երեկվանն էր, ավելի անողոք, քան թիթեռների համար մութ գիշերվա մոտալուտ գալուստը կարող է լինել: Մենք էլ` հասարակ մահկանացուներս, աշխատում ենք անհագ կլանել ցերեկը, կշտանալ գույներից, որ տեսնում ենք: Բայց գիշերներն ավելի երկար են և արագ են այցելում մեզ`լույսին դեռևս չհամակերպվածներիս: Երբեմն ուզում ենք հավատալ, որ շատ ժամանակ ունենք, բայց հենց ամենաանհարմար պահին ինչ-որ մի բան հանգցնում է ճրագը և մենք կիսով չափ կուրանում ենք, հաճախ մեր իսկ ձեռքով հանգցնելով երկրորդ ճրագը`մեր հնարավորությունը գիշերը լուսացնելու: Միշտ եմ ասում, որ ամեն պարագայում մեզ մեկ հնարավորություն է տրված, ուստի վատնելը`լավագույնը չէ...