Ազատություն
Կյանքը շուկայաբանություն է, մարքեթինգ: Մենք փոխանակում ենք ամենը, որ վաստակենք ոչինչ, կամ կրճատում ենք պահանջարկը` առաջարկի տեսության ավելի արդյունավետ պատկեր ստանալու համար: Շատ հետարքիր է. շարժվելով տնտեսագիտության քառուղով` հասկանում ենք, որ մեր վերաբերմունքը, մեր մենեջմենթային քաղքականությունը կամ էլ շուկայական հարաբերություններին տիրապետելու մեր շնորհը դառնում են մեր իսկ հաջողության առհավատչյաները, և տալիս են այն`ինչ ուզում ենք. քայլեր ոչնչի համար, քայլեր` ամենից ոչինչ: Այդպիսին է նաև ազատության ձգտումը: Եվ շատ հաճախ կյանքի մանր ու մեծածախ դրվագներում սկսում ենք հասկանալ, թե ինչ է ազատությունը և ինչքանով է տարբերվում մեր պատկերացրածից, ավելին` նման է արդյո՞ք: Մի բան պարզ է, որ ազատության ձգտումն է, որ միակ ուղենիշն է դառնում արդեն չափից ավելի քամված ու հոգնած մարդկանց համար: Ես կարող եմ ուժասպառ եղած լինել ուսումնական չափազանց երկար եռուզեռից, մեկը` աշխատանքային, մյուսը ` պարապության: Կարող ենք մտածել, որ ազատ ենք` ուրեմն ազատությամ մեջ ենք, բայց այդպես չէ: ...