Անմեղ մեղավորներ
21-րդ դար: Դար, երբ բոլորը իջնում են մարդկային հարաբերությունների աղոտ հորձանուտի աստիճաններով, ընդ որում շատ արագ ու հաստատուն քայլերով: Իսկ վատագույնն այն է, որ հրաժարվողները քարկոծվում են և ստիպված լինում անցնելու ուղի, որ դժվար է և անարդար: Ինչու՞: Մի՞թե այդ ամենը պատճառ չի դառնում, որ հրաժարվողների քանակը սակավ լինի: Արդի ժամանակները թելադրում են, որ բոլորը լինեն պարփակված, իրենց խեղդեն սեփական Ես-ի և դրա շուրջ ծավալվածի մեջ: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր չեն կարող լինել արդի ժամանակների սպասավորը, ովքեր սեփական` ավելի բարդ ու դաժան, խճճված ու անլուծելի արդիությունը փորձում են լուծել ուրիշների դժվարություններին զուգընթաց, պարզապես կարևորելով մարդկանց, կարևորելով նրանց ներկայությունը, նրանց ժպիտի մշտական առկայությունը: Ի՞նչ անեն, եթե չեն ցանկանում հրաժարվել ուրիշներից, եթե չեն կարող լինել քար ու անտարբեր: Շատերին կարող է թվալ, թե նրանց համար հեշտ է, եթե խոսում են ամեն հարցի լուծելիութան մասին, ուրեմն խնդիր չեն կարող ունենալ, բայց ախր չարաչար սխալվում են: Նման մարդիկ է, որ ամեն...