Դեռ կխոսենք...
Պատահում է, երբ գրելու անհագ ցանկությունը ուղղակի խեղդում է քեզ: Չգիտես ինչ ասել, բայց վատն այն է, որ չխոսել էլ չես կարող, վերջինս գիլիոտինի է նման: Կամ, չէ՛...գու՞ցե փախչել ես ուզում այս աշխարհից...փախչել հեռու՜...շա՜տ հեռու...ուր կազատվես քեզ կեղեքող ու տանջող ցավից, սարսուռից, իսկ գու՞ցե վախից: Ի՞նչ է կատարվում, դու էլ չգիտես, ուզում ես զգալ ոչինչ, փակել աչքերդ ու տեսնել երանելին, սուրալ դեպի այն, հասնե՜լ, վայելե՜լ: Ոռնալ ուրախությունից, բայց չկա՛...նույն տեղում ես, շա՜տ հեռու: Ու արդեն չգիտես, որն է ճիշտ, վազե՞լ, թե՞ քայլել, իսկ գու՞ցե՝ կանգնել...գու՞ցե սպասել,հավատալ երազանքին ու սպասել...չէ՛...դա էլ հնարավոր չի....բայց ա՜խր թևեր էլ չունես թռչելու ու հասնելու երազիդ, նույնիսկ եթե վեր բարձրանաս, տագնապ կա իջնելու: Եթե հանկարծ չկարողանա՞ս վայրէջք կատարել եթե մեծ արագությամբ ընկնե՞ս...արդյո՞ք ուժ կմնա կանգնելու: Ուժ կմնա՞ ոտքերի վրա մնալու..չգիտեմ, բայց գոյություն չպիտի ունենան այդ չ-երը....եթե կան՝ մնում է սպասել, սպասել մինչ կգա պահը, երբ առանց տագնապելու ո...