Անունդ տամ
Չգիտես, թե ինչու` ես սիրում եմ մարդկանց իրենց ամբողջական անունով դիմել` առանց կրճատումների, հարմարեցումների, արտաբերական աղավաղումների։ Երևի թե, երբ մարդուն կոչում եմ անունով, դիմում եմ նրան ամբողջությամբ, ցանկանում, որ այնքան պարզ ու բաց լինի պատասխանը, որքան անունն է։ Ես այդպիսով ընկալում եմ մարդկանց ամբողջությամբ` հավատալով, որ նրանք ինձ թույլ են տալիս իրենց ճանաչել. ամեն տառն ու վանկը, ամեն բաղաձայնն ու ձայնավորը։ Ես վստահ եմ, որ եթե անգամ լինի այնպես, որ մի քանիսը չարտաբերեմ, կնեղացնեմ այն բոլոր հատկանիշները, որոնք հենց այդ տառերի տակ են թաքնված։ Եղել են դեպքեր, երբ ես ամեն դեպքում զոհել եմ տառերից որոշներին...նույնիսկ կեսին ու ինձ այնքան տարօրինակ է թվացել այդ ակնթարթը, այնքա՜ն խորթ, կարծես` ես այդ մարդուն (հասցեատիրոջը) չեմ ճանաչում։ Գիտեմ` անհեթեթ է թվում, բայց չէ՞ որ ես քեզ (իմ ընթերցող) սիրում եմ քո ամբողջականության համար։ Նույնիսկ հատկանիշները, որոնք անվան փոխարեն վերագրում ենք դիմացինին, էլի կի...