Որոշումների մասին․․․
Իրականում , որոշում կայացնելը շատ բարդ է , իսկ ճիշտ որոշումն էլ ավելի։ Ամեն դեպքում , ինչ էլ , որ ընտրելու լինենք , մեզ մեր կասկածները հանգիստ չեն թողնի։ Ինչպե՞ս իմանալ՝ որն է ճիշտը։ Ցավոք , երբեք նախապես չենք կարող իմանալ . ճշմարտությունը երևում է միայն որոշումից հետո , այդ ամենն իմանալով հանդերձ , մենք ամեն դեպքում փորձում ենք գտնել թվացյալ ճիշտը , բայց դա շատ դժվար է։ Լինում են պահեր , երբ չես ցանկանում որևէ որոշում կայացնել , քանի որ դա նույնքան բարդ է , որքան կյանքն ինքնին։ Կյանքում , մենք անընդհատ որոշումներ ենք կայացնում ու այդ որոշումներն էլ դառնում են մեր կյանքը։ Մենք գուցե չգիտենք , սակայն յուրաքանչյուր քայլ , որ կատարում ենք , որոշում է , մենք պարզապես անգիտակցաբար ենք գործում , քանի որ ունենք որոշակի արժեքներ ու ամրացած աշխարհայացք։ Իսկ ի՞նչ է լինում , երբ հրաժարվում ենք որոշել։ Մի՞թե կյանքն է մեր փոխարեն որոշում կայացնում։ Ո ՛ չ , երբ մենք եր...