Skip to main content

Ի տարբերություն քեզ ես․․․․


գիտեմ թե որոնք են մեր իրական տարբերությունները։
Ես գիտեմ՝ դու հաճախ չես ցանկանում լսել իմ մասին, տեսնել ինձ ու խոսել ինձ հետ, չես ցանկանում մտածել իմ մասին, կամ էլ թե շարժվել դեպի ինձ՝ դեպի ինձ քայլել, հաշվել իմ ու քո միջև եղած քայլերի տարբերությունը, քեզ կամ օտար եմ, ու դու արձագանքի գեթ մի նշույլ էլ ցույց չես տալիս, կամ էլ տալիս ես ու այդ արձագանքն ամենամեծ աղմուկն է լինում։
Ու հիմա, խնդրում եմ ասա՛, թե ինչքա՞ն է մեր մեջ եղած տարբերությունը։ Ժամանակի հետ հասկանալի է դառնում միայն այն, որ ոչ ես, ոչ էլ դու, ոչ մեկ աշխարհում ամեն ինչ անել, ամեն ինչին տիրապետել չի կարողանում։ Խնդրում եմ` հիշես քո ցանկությունը օրինակ թռչել կարողանալու։ Հիմա էլ գուցե շատերն ուզում են, բայց հնարավոր չէ, որովհետև նման հնարավորություն մարդուն տրված չէ։ Ինչքան էլ ուզենք մենք զույգ թևերով օժտված չենք։ Ու գուցե մեզ՝ բոլորիս միջև եղած միակ նմանությունը մարդ կոչվելն է լոկ, ոչինչ ավելին։ Զուր չեն ասում, որ այս աշխարհում մենք միակն ենք ու մեզ նման երկրորդը չկա այնպես, որ իրարից ինձ ու քեզ տարբերակելիս հիշի՛ր, որ ոչ մեկ ոչ քեզ է նման ու ոչ էլ ինձ։ Մեր հնարավորությունները տարբեր են իրարից, բայց դրանք մերն են ու գուցե դառնան շատ-շատ ավելին, եթե փորձենք միավորել դրանք ու այդ ժամանակ հաստատ կդառնան ավելին։
Բայց քո այն լսելը, տեսնելը, խոսելն ու մտածելը, հաշվելն ու որոշակի արձագանք ցույց տալը կամ էլ չտալը ընտրություն են, իսկ իմը՝ ոչ։ Եվ երբ չեմ լսում՝ ցույց տու՛ր ինձ, այլ ոչ՝ ականջիս ասա, երբ ես չեմ տեսնում՝ ասա՛ ինձ, երբ ես չեմ խոսում՝ օգնի՛ր, որ ցույց տամ, երբ դժվարանում եմ մտածել՝ համբերատար եղի՛ր ու օգնի՛ր հասկանալ, երբ չեմ շարժվում՝ շարժական դարձրու իմ շրջակայքը, երբ չեմ կարողանում մեկից մինչև հինգն անգամ ես հաշվել՝ հաշվի՛ր դու ինձ հետ, թեև հինգ ժամում, բայց արի՛ հաշվենք, երբ թվում է, թե ես չգիտեմ՝ ինչ եմ անում, ինչ եմ ցույց տալիս, ինչին արձագանքում ու ինչին անտարբեր նայում՝ խնդրում եմ դու իմ պես մի՛ արձագանքիր ու աղմուկի կամ էլ լռության միջից դու փորձի՛ր հասկանալ, ո՞րն է ամենի տրամաբանական ու գուցե նաև տրամաբանականի սահմաններից դուրս գտնվող պատճառը։
Ի տարբերություն քեզ ես համոզված եմ, որ մեր տարբերությունները կարող են միմյանց լրացնել ու հավատում եմ, որ դու էլ ես հոգու խորքում այդպես մտածում, այդ իսկ պատճառով ուզում եմ այսօրվանից հետո գոնե ես ու դու միմյանց օգնել կարողանանք, օտարի պես միմյանց չնայենք, իրարից հեռու չփախչենք, այլ հակառակը՝ ընդառաջ գնանք
 ինձ ընդառաջ արի,՛ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՄՅՈՒՍՆԵՐԻ․․․




Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...