Ի տարբերություն քեզ ես․․․․
գիտեմ թե որոնք են մեր իրական տարբերությունները։ Ես գիտեմ՝ դու հաճախ չես ցանկանում լսել իմ մասին, տեսնել ինձ ու խոսել ինձ հետ, չես ցանկանում մտածել իմ մասին, կամ էլ թե շարժվել դեպի ինձ՝ դեպի ինձ քայլել, հաշվել իմ ու քո միջև եղած քայլերի տարբերությունը, քեզ կամ օտար եմ, ու դու արձագանքի գեթ մի նշույլ էլ ցույց չես տալիս , կամ էլ տալիս ես ու այդ արձագանքն ամենամեծ աղմուկն է լինում։ Ու հիմա, խնդրում եմ ասա՛, թե ինչքա՞ն է մեր մեջ եղած տարբերությունը։ Ժամանակի հետ հասկանալի է դառնում միայն այն, որ ոչ ես, ոչ էլ դու, ոչ մեկ աշխարհում ամեն ինչ անել, ամեն ինչին տիրապետել չի կարողանում։ Խնդրում եմ` հիշես քո ցանկությունը օրինակ թռչել կարողանալու։ Հիմա էլ գուցե շատերն ուզում են, բայց հնարավոր չէ, որովհետև նման հնարավորություն մարդուն տրված չէ։ Ինչքան էլ ուզենք մենք զույգ թևերով օժտված չենք։ Ու գուցե մեզ՝ բոլորիս միջև եղած միակ նմանությունը մարդ կոչվելն է լոկ, ոչինչ ավելին։ Զուր չեն ասում, որ այս աշխարհում մենք միակն ենք ու մեզ նման երկրորդը չկա ․ այնպես, որ իրարից ինձ ու քեզ տարբերակել...