Հրաշքուկ
Փնտրտուքի մեջ ենք անընդհատ, Նիրհելիս լինենք, թե արթմնի, Տխուր, հավատով լի․․․հուսահատ, Րոպեներն են վազում, ու կլինի՞ Երազներին հրաժեշտ տալ, Քնից զրկվել, դեգերումի ճամփա բռնել։ Ու հենց գուցե այդ է ճիշտը․ Կորցնել միտքը, նաև սիրտը, Գտնել քունը մի այլ տեղում, Տեսնել հրաշք հեռուներում․․․ Ների՛ր նրան, թե սխալ է Եվ ամենին դեմ է, դե՜մ․․․ Քեզ մեծ սիրով ու նաև Ձեզ․․․ Ձեզ է պահում իր երազում Եվ փնտրում է հրաշքուկներ, բայցև Րոպե չունի անցկացնելու հեռուներում, Հենց այստեղ է ուզում գտնել, Րոպեներ էլ շատ է կորցրել, Անուշ-անուշ երազների շատ է սպասել, Շտապել է նա, բայց հասկացել․ Քուն կգտնի միայն այնտեղ, Ուր իրեն սիրել ու սպասել են, Կողքին եղել ու միշտ ներել, Իսկույն հրաշքուկի անվամբ կնքել, Նրան փնտրել ու գտել են․ ու փրկել են։