Skip to main content

Փակի՛ր աչքերդ


Աչքերին նայելու համար համարձակություն է պետք։
Ու այսպես դեռ ինչքա՜ն մտքեր են դատապարտված մեռնելու՝ անգամ չծնված, իսկ ամենից հաճախ՝ չարտաբերված։ Մենք սրտի ճնշող ցավի դրդմամբ փակում ենք աչքերը` հուսալով, որ ուղի ենք գտնելու դրանց փրկելու։ Մինչդեռ աչքերի փակ լինելու ժամանակ, սիրտն ավելի ուժեղ հարված է հասցնում մեզ, ու մենք փակում ենք աչքերը։
Գիտե՞ս, լինում են պահեր, երբ գերադասում ես, որ այդ մտքերդ դուրս հորդան ամեն հնարավոր տարբերակներով։ Հորդա՞ն, այո՛, հորդան աչքերից որպես մտքի կաթիլներ։ Թո՛ղ հոգում «անձրևի», բայց սև ամպերն այդպես կուտակված չմնան։ Թո՛ղ սիրտն ուժգին շանթահարի, բայց դա նրա վերջին հարվածը լինի։

Ոտքերս անասելի ցավ են պատճառում, ասես ընդարմացել են, բայց ավելի սարսափելի է, երբ միտքդ է ընդարմանում։ Կամ էլ քեզ անհույս համարելով՝ մտքերդ լքում են քեզ, ինչպես ամենքն ու ամեն բան․․․Նրանք տրվում են քամու հոսքին և հեռանում առանց ետ նայելու, իսկ դու՞, իսկ դու՞։ Դե էլ ի՞նչ դու․․․դու ստանում ես ամենաանաղմուկ, անբացատրելի ու ամենաանկնատ հարվածը՝ ուղիղ սրտիդ մեջ։ Ի՞նչ ես կարծում փրկության օղակ կա՞։ Ու ինչքա՜ն արցունքներ են լցվել հոգումչգիտեմ, հիշում ե՞ս հուշատերևների մասինդրանք երևի լողում են՝ առանց փրկության հույսի։ Իսկ մե՞նք, ի՞նչ ենք անում մենք, սի՛րտ իմ, գիտես՝ արտաքինից ինչքա՜ն լուսավոր է տերդ, ինչքա՜ն ժպիտներ է ընծայում կյանքին՝ հանուն կյանքի ու հանուն բոլորի։ Արի՛ բարեհոգի լինենք ու թո՛ղ արտաքինը ներքինի վերափոխվի։ Հոգում այլևս չի անձրևումսպասենք մինչ ցուրտը «կտաքանա»։
Աչքերս նորից փակ են։ Հիմա ի՞նչ։ Հիմա արև է ծագելու, փակում ենք, որ տեսնենք այն, փակի՛ր նույնիսկ եթե հիմա մթնշաղ է, արևածագ, արևամուտ, փակի՛ր, և երբ քեզ նշան անեմ, այնժամ բա՛ց կանես։ Իսկ հիմա հավատա՛ ու սպասի՛ր։

Սպասե՞լ․․․օ՜, թե մի բանում տաղանդավոր եմ, անշուշտ, սպասելն է։ Դե, իսկ հիմա փակ են իմ աչքերը, որովհետև մի քանի կաթիլներ ուզում են համառորեն դուրս պրծնել։ Թույլ ե՞ս տալիս․․․

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...