Փակի՛ր աչքերդ
Աչքերին նայելու համար համարձակություն է պետք։ Ու այսպես դեռ ինչքա՜ն մտքեր են դատապարտված մեռնելու՝ անգամ չծնված, իսկ ամենից հաճախ՝ չարտաբերված։ Մենք սրտի ճնշող ցավի դրդմամբ փակում ենք աչքերը` հուսալով, որ ուղի ենք գտնելու դրանց փրկելու։ Մինչդեռ աչքերի փակ լինելու ժամանակ, սիրտն ավելի ուժեղ հարված է հասցնում մեզ, ու մենք փակում ենք աչքերը։ Գիտե՞ս, լինում են պահեր, երբ գերադասում ես, որ այդ մտքերդ դուրս հորդան ամեն հնարավոր տարբերակներով։ Հորդա՞ն, այո՛, հորդան աչքերից որպես մտքի կաթիլներ։ Թո՛ղ հոգում «անձրևի», բայց սև ամպերն այդպես կուտակված չմնան։ Թո՛ղ սիրտն ուժգին շանթահարի, բայց դա նրա վերջին հարվածը լինի։ Ոտքերս անասելի ցավ են պատճառում, ասես ընդարմացել են, բայց ավելի սարսափելի է, երբ միտքդ է ընդարմանում։ Կամ էլ քեզ անհույս համարելով՝ մտքերդ լքում են քեզ, ինչպես ամենքն ու ամեն բան ․․․ Նրանք տրվում են քամու հոսքին և հեռանում առանց ետ նայելու, իսկ դու՞, իսկ դու՞։ Դե էլ ի՞նչ դու ․․․ դու ստանում ես ամենաանաղմուկ, անբացատրելի ու ամենաանկնատ հարվածը՝ ուղիղ սրտիդ մեջ։ Ի՞նչ ես կա...