Կյանքը ցուցափեղկում
Illustration by R. Kikuo Johnson Չեմ մտաբերում, թե վերջին անգամ, երբ եմ գրիչը ձեռքս վերցրել ինչ-որ բան գրելու համար։ Կարծես` գրիչը կյանք լինի` երկար ժամանակ մի կողմ դրված ու անշարժ, իսկ դու փորձում ես ձեռքդ վերցնել այն, որ գործածես։ Տարիների հետ, ավելի ու ավելի է մեծանում տպավորությունը, թե անէ հետևող ենք կյանքին։ Թվում է, թե կյանքը ֆիլմ կամ ներկայացում է, որն առջևդ է, իսկ դու նայում ես քո տեսադաշտից։ Սարսափելի զգացողություն է «հարմարվելը». հարմարվում ենք հետևորդի մշտական կարգավիճակին, փորձում գուշակություններ անել, թե ինչ կլինի հետո։ Վերջինը, պարզապես, որ միտքը մնա արթուն։ Երևի։ Կյանքն իսկապե՞ս թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ։ Եթե թատրոնում բաղձալի դերի համար պետք է պայքարել, ապա` կյանքում յուրաքանչյուրն իր բաժին դերն ունի։ Չնայած` ամեն մարդ իր կյանքի գլխավոր դերում է, նրա դերը, անտաղանդ սցենարիստի շնորհիվ, թվում է էպիզոդիկ ու դատապարտվում մոռացության։ ...