Posts

Showing posts from April, 2023

Համր Թղթեր

Image
       Որոշ թղթեր այդպես էլ մնում են գրպանում` հաջողության սպասումով։ Երախտագիտության խոսքերն էլ հաճախ մնում են ծալված թղթի վրա` տեղ-տեղ ճմռթված, տեղ-տեղ՝ խունացած։ Որոշները հավերժ համր են մնում և գոլորշիանում ժամանակի մեջ։      Այդ թղթերի ու բառերի նմանությամբ էլ, հեղինակը դառնում է ստվեր` հաճախ աննկատ մնում։ Այդ մարդը հավերժ սպասում է իր աստեղային ժամին` երազելով լսել սեփական անունը։ Թերևս, այդ խոսքերն արտաբերելու ցանկությունն ավելին է, քան` հենց իրեն տրված գնահատանքը։ Հնարավոր է, որ հենց այդ է պատճառը, թե ինչու է մարդուն մնում միայն ափսոսանք գրված թղթերի համար, որոնք այդպես էլ չունեցան  հասցեատեր։      Այդ թղթերից միայն մեկն է ունենում ապրելու ու վերածնվելու հնարավորություն, իսկ մյուս թղթերը՝ մտածում են` ինչո՞վ թերացան իրենց տողերում...այնինչ, այդ մյուսը լույս դարձավ, ապրեց իր ակնթարթներն ու լիացավ, մինչդեռ՝ գրպանում մնացածները հավերժ կիսատ մնացին։      Թղթերից ավելի շատ՝ մարդիկ ծալվեցին ու խունացան, որովհետև լիարժ...