Առաջին ցրտի հետ


Առաջին ցրտի հետ ավելի ուժգին փչում է նաև քո կարոտը։ Ու հիմա ավելի քան երբևէ ես զգում եմ քո կարիքը։ Ուզում եմ` ժամը 7-ին` միայնակ տուն շտապելու փոխարեն, երեքով շտապենք կանգառ. Դու, Ես ու
Քո ջերմությունը։
Ու այդ ակնթարթները այնքան երկար թվան, ինչքան հիմա խցանման մեջ մնացած ավտոբուսն է։
Ես ուզում եմ, որպեսզի առաջվա պես տաքացնես ձեռքերս ու դրանց զգալու փոխարեն զգամ սրտիդ զարկերը։ Ու ամենասաստիկ ցուրտը ես սիրեմ ամենաանկեղծ սիրով։


Բայց հիմա ես ցրտի հանդեպ զգում եմ միայն ատելություն, որովհետև իմ մեջ չկա այնքան ջերմություն, որ ինձ ամբողջացնի։
Ու թեև իմ սիրտն ես միշտ տաքացնում, ես անզոր եմ չափսոսալ հնարավորի մասին։ Հնարավոր էր քո սիրով փակել ինձ սարսռեցնող քամին, հնարավոր էր մթում երջանկանալ փողոցային ամենապայծառ լույսերով, նայել աչքերիդ ու տեսնել ամենապայծառը դրանցից, հնարավոր էր պատսպարվել մի տաքուկ տեղ ու կապույտ մատները թեյի տաք բաժակի շնորհիվ վերափոխել կարմիրի։
Հնարավոր ԷՐ, կան բաներ, որ հնարավոր ԵՆ, սակայն ոչ քեզ հետ, իսկ առանց քեզ դրանք գործողություններ կլինեն ժամանակի ու ցրտի գերակայությամբ, իսկ քեզ հետ կլինեին դրանց դեմ։
Որոշ բաներ իմաստով են լի միայն քո շնորհիվ, իսկ առանց քեզ, դրանք պարզապես գոյություն ունեն։
Ամենաբարդը սակայն, այն է, որ ես արդեն շատ վաղուց առիթ չեմ ունեցել ջերմանալու, ու դեռևս չգիտեմ, թե ինչքան ժամանակ եմ դիմակայելու դաժան ու քո ներկայությունից զուրկ այս ցրտին։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում