Օրացույցից ջնջվեց ևս մեկ օր
Կան հասկացություններ, որոնց բնորոշումները նույնքան անծանոթ են ու հեռու, որքան հենց հասկացություններ են, ու մենք երբեք դրանց հետ առնչություն չենք ունենում: Չէի ասի` ժամանակը ինչ-որ առումով դրանց զիջում է, բայց կամա, թե ակամա բոլորս էլ մեր ուրույն չափով հետևում ենք դրա ընթացքին, փորձում ենք կանգնեցնել, բռնել, հաճախ նաև արագություն հաղորդելու անհույս քայլեր անել: Բայց հարաբերական երևույթների շարքին է դասվում այդ առեղծվածային ժամանակը: Երբ ցանկություն ունենք` մեղմացնի, դանդաղեցնի ընթացքը` չի լսում, հույս ունենք` ակնթարթները ժամերի վերածվեն` չի օգնում: Ժամանակը մեր մշտական ընկերն է. միշտ մեզ հետ: Երևի մեկ-մեկ մտածում է, թե ինչու է, որ այդքան երերում ենք կողմնորոշվելիս, թե ուզում ենք, որ այն արագ ընթանա, թե` ոչ: Այն կարծես անթիվ կետերից կազմված ու անվերջ կազմվող երևույթ լինի ու ամեն կետը, որ ստեղծվում է այդպիսին է այլևս` առանց փոփոխման որևէ հնարի: Դու հիմա երևի երազում ես, որ օրերը վերածվեն ամիսների ու այն, ինչ հիմա է` անէանա անցյալի մեջ, բայց կան որոշ բաներ էլ, որ ն...