Դողացող մտքեր
Անհանգիստ էր, հուսահատ ․․․ փնտրում էր ինչ-որ տեղ, ուր կարծես թե մոռացել էր գնալ ու չէր կարողանում ներել իրեն այդ մեծ սխալի համար։ Անընդհատ մեղադրական ու կշտամբող հայացքներ էր ձգում ինքն իր վրա՝ հուսալով, որ հետադարձ հայացքը ներող ու բարյացակամ է լինելու, բայց հայելին հայելի է ․ արտացոլում է այն, ինչ տեսնում է։ Այն, ինչ չկարողացավ տեսնել, գուցե, բարեկա՛մս, երբեք էլ չիմանաս, բայց այն, ինչ տեսավ մենք այդպես էլ բարի չեղանք տեսնելու ․․․ մենք բացեցինք ապաստանն ուր խնամքով թաքնված էին մտքերը ու թե ինչ էին թաքցնում դրանք, մենք չիմացանք, կարդացինք բոլորը, բայց մոռացանք հիշել դրանք, մոռացանք պաշտպանել, երբ մեր կարիքն ունեցան ։ Հայտնվեցինք հայելու տեսադաշտից դուրս ․ ահա՛ , թե ինչ արեցինք մենք ․ մենք անհետացանք , անգամ առանց ստվերի փոխակերպվելու, այն, ինչ տարանք մեզ հետ այդպես էլ ստվեր չդարձավ, իսկ գիտե՞ս՝ ինչու՞։ Որովհետև երբևէ չլուսավորվեց, շողերը երբեք չընկան նրա վրա, որ ստվեր առաջանա։ Այո՛, մենք անգամ ստվերը խլեցինք։ Կարծում ես ասելու եմ՝ ի՞նչ անողոք ենք, չէ՞ ․․․ չգիտե՛մ, բայց սիրտս ցա...