Երկվորյակների արևը
Արևի ճառագայթները կուրացնող են և թեկուզ ժամանակ առ ժամանակ կուրացնում են երկվորյակ աչքերը, մեկ է շարունակում ենք նայել: Հենց հիմա էլ դրանք լուռ երկխոսության մեջ են մտել իրար հետ, և շողերը, որ վերածում են տեսադաշտը դեռևս չբացահայտված գույն ունեցող կետերի, ստիպում են, որ սպիտակ թղթի վրա վազվզեն մանր տառերը` իջնեն ներքև` գրավելով այն տարածքները, որոնք դեռևս չծնված տառերի համար էին: Բայց արդյոք դրանք տարածքներ են խլում, թե՞ ստեղծում: Արևը չէ՞, որ իր իր շողերով նկարում է: Հենց կիզիչ արևն էր, որ տարիներ առաջ նկարեց ինձ: Չլինի՞ թե հատուկ վերաբերմունք կար: Միգուցե՞ շատ բարի էր և իր տաքությունը երկու մասի բաժանեց: Այո՛, բարեհոգի էր, որովհետև թեև շատ ջերմություն կար, բայց կիսելուց հետո ջերմության քանակը կրկնակի դարձավ` ոչ հակառակը: Արևը հիմա էլ է կուրացնում երկվորյակներին, ինչպես շատ տարիներ առաջ, բայց արդեն `հուլիսյան մի օր: Քանի որ գիրքը մրսում էր, անխոս դողում` դաժան և անհոգի եղանակի մեղքով, «Երկվորյակների արևը» երկ...