Ծաղիկը, որն այդպես էլ չդարձավ իմը
Քայլեցինք․․․ Արևը, կարծես, հետևում էր մեզ, իզուր էր խուսափելը․ գիտեր՝ որտեղ են տանում մեզ մեր քայլերը։ Հասկանալով՝ զուր է փախչելը՝ նստեցինք շունչ քաշելու, և արևն էլ մեզ հետ կանգնեց. կանգնել էր երկնակամարում ու հետևում էր։ -Շո՜գ է․․․տեսնես արևը ինչպե՞ս է դիմանում իր իսկ շողերի ջերմությանը։ -Կարծում եմ, երբ ինչ-որ բան ներսումդ ես կրում և, առավելևս, եթե ջերմանում ես դրանից՝ ոչ թե դիմանում ես, այլ՝ երջանկանում։ -Ճի՛շտ ես։ Ուրեմն ես երջանիկ եմ։ Ի՞սկ դու։ -Մի վայրկյան․․․ մի՛ նայիր ինձ, ուրիշ կողմ նայի՛ր։ -Լա՛վ, չեմ նայում։ -Իսկ հիմա, նայի՛ր, տեսնու՞մ ես այս ծաղիկը․ արևն է հենց։ Ինքն իր մեջ կրում է արև․ ջերմ է, շողում է և, երբ կորցնում է իր արևին, անմիջապես, կորչում է և ինքը․․․ափսո՜ս չեմ կարող պոկել այն․․․գուցե լավ է՝ ավելի երկար կապրի։ -Ոչինչ․․․թո՛ղ մնա,- հազիվ լսելի ձայնով ու սրտի անհասկանալի թրթիռով ասվեցին այս խոսքերը։ Արևը սկսեց հեռանալ, այս անգամ մենք հետևեցինք նրան։ Սկսեց քիչ-քիչ մեղմանալ։ Հեռացավ և մենք էլ հեռացանք։ Քայլեցի․․․ Քայլեցի ափսոսանքով լի մտքով, որ ծաղիկը այ...